Մատչելի հղումներ

 
Անտեսելով ցուրտ եղանակը՝ հազարավոր մարդիկ էին ներկա Թրամփի երդմնակալության արարողությանը

Անտեսելով ցուրտ եղանակը՝ հազարավոր մարդիկ էին ներկա Թրամփի երդմնակալության արարողությանը


ԱՄՆ 47-րդ նախագահի երդմնակալության արարողություն
ԱՄՆ 47-րդ նախագահի երդմնակալության արարողություն

Վաշինգտոնում երկար օր էր, ոմանց համար՝ բացառիկ։ Միացյալ Նահանգներում երդվում էր երկրի 47-րդ նախագահը:

ԱՄՆ 47-րդ նախագահի երդմնակալության արարողությունը կարելի է պատմական կոչել մի քանի պատճառներով: Նախ՝ եղանակն անսովոր ցուրտ էր՝ մինուս 11 աստիճան ըստ Ցելսիուսի, ինչը ստիպեց արարողությունը տեղափոխել Կապիտոլիումի ռոտոնդա՝ Կոնգրեսի հանրահայտ շենքի գմբեթի ներքո գտնվող մեծ սրահ:

Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը դիտելու համար հազարավոր մարդիկ էին հավաքվել Վաշինգտոնի կենտրոնում գտնվող և Կոնգրեսի շենքին, Լինքոլնի հուշահամալիրին ու Սպիտակ տանը հարող հսկայածավալ այգում՝ National Mall-ում:

Օռլանդոյից Հայդի Ֆինչը, ով եկել էր Վաշինգտոն, ասում է․ «Լավ է, երբ կարող ենք ասել՝ այո՛, մենք հետ ենք բերում այն ամենը, որն իմաստ ունի»:

Հազարավոր մարդիկ էին ներկա Թրամփի երդմնակալության արարողությանը` անտեսելով ցուրտ եղանակը
please wait

No media source currently available

0:00 0:02:12 0:00

Թիմ Ուասսոնի խոսքով՝ բարձր է գնահատում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին. «Ինչ կարդացել եմ, ինչին հավատում եմ, այն է, որ չորս տարի անց նա կլինի մեր հաջորդ նախագահը»:

Էնդրյու Դե Նունն ողջ ընտանիքով է եկել մայրաքաղաք՝ չնայած կյանքի ընթացքում տարբեր կուսակցությունների օգտին է քվեարկել. «Երկու կողմին էլ քվեարկել եմ: Բայց շատ քաղաքական երևույթներ, որոնց մասին խոսում է Թրամփը, մի տեսակ մեր ընտանիքի սրտով են»:

Կենտուկից Քրիստին Դե Նունն ասում է. «Չեմ ցանկանում իմ համոզմունքները պարտադրել իմ երեխաներին, բայց ուզում եմ բացատրել նրանց, թե ինչու եմ ինձ ավելի պահպանողական զգում, կամ ինչու եմ ինձ ավելի ազատական զգում»:

Վաշինգտոնի բնակիչները Թրամփի երդմնակալությունը կհիշեն նաև Լուիզիանայից այս երգչախմբի կատարումներով, որը շրջում էր մայրաքաղաքով:

Խիստ եղանակը, սակայն, որևէ անդրադարձ չունեցավ անվտանգության ապահովման վրա, որը Վաշինգտոնում իրականացնում էին մոտ 25 հազար իրավապահներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համախոհները հատկապես հավաքվել էին մարզադաշտի մոտ, որտեղ Միացյալ Նահանգների 47-րդ ղեկավարը ելույթ ունեցավ շուրջ 20 հազար ամերիկացիների առջև: Ի դեպ, շատերը ստիպված էին դրսում թողնել իրենց ուսապարկերն ու անգամ դրամապանակները, որպեսզի կարողանան ներս մտնել։

«Այժմ Թրամփն է նախագահը։ Այնպես որ ամեն ինչ կարգին է»,- ասում է Ֆլորիդայից Վաշինգտոն եկած Ռասել Ուոլեսը։

40 տարվա ընթացքում ԱՄՆ նախագահի առաջին երդմնակալությունն էր փակ տարածքում։ Աննախադեպ ծավալի էին անվտանգության միջոցառումները: Ահա, այսպես անցավ 78-ամյա Դոնալդ Թրամփի երկրորդ երդմնակալությունը ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։

XS
SM
MD
LG