Մատչելի հղումներ

 
Վաշինգտոնը հանգիստ մթնոլորտում նախապատրաստվում է Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Վաշինգտոնը հանգիստ մթնոլորտում նախապատրաստվում է Դոնալդ Թրամփի երդմնակալությանը


ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները՝ ԱՄՆ Կոնգրեսի մոտ Թրամփը երդմնակալության օրը, Վաշինգտոն, 2025 թվականի հունվարի 20-ի: (Լուսանկարը՝ ՄԵԹԹՅՈՒ ՀԱՏՉԵՐ / AFP)
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները՝ ԱՄՆ Կոնգրեսի մոտ Թրամփը երդմնակալության օրը, Վաշինգտոն, 2025 թվականի հունվարի 20-ի: (Լուսանկարը՝ ՄԵԹԹՅՈՒ ՀԱՏՉԵՐ / AFP)

Միացյալ Նահանգներում հանդարտ ու խաղաղ պայմաններում ընթանում է իշխանության փոխանցումը Բայդեից Թրամփին: Նորընտիր նախագահը պատրաստվում է երկուշաբթի ստանձնել նախագահի պաշտոնը։ Թեև նախագահական մրցավազքն աչքի ընկավ բուռն ու կոշտ հռետորաբանությամբ, կարծիք կա, որ Թրամփի ելույթում կհնչեն հաշտեցման խոսքեր

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ երդմնակալության օրվա նախօրեին օրակարգը չափազանց հագեցած է: Այն ներառում է մասնակցություն Արլինգթոնի ազգային գերեզմանատան Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողությանը, ինչպես նաև Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Capitol One Arena դահլիճում կազմակերպված հանրահավաքին: Նույն վայրում եղանակային ցուրտ պայմանների պատճառով երդմնակալությունից հետո նախատեսվում է անցկացնել երդմնակալության շքերթը:

Շաբաթ օրը ԱՄՆ-ի մայրաքաղաքում բողոքի ակցիաներ էին, բայց ընդհանուր առմամբ իշխանության փոխանցման անցումային այս շրջանում մթնոլորտը մնում է հանգիստ:

Թրամփի նախկին ստրատեգ Սթիվ Բենոնը ակնկալում է, որ նորընտիր նախագահը հաշտեցման խոսքեր կհնչեցնի երկուշաբթի օրը՝ պաշտոնավարման երկրորդ ժամկետի երդմնակալության ելույթում:

«Կարծում եմ, որ նա կանդրադառնա մարտահրավերներին, կներկայացնի, թե ինչպիսին է իր քաղաքականությունն ու առաջարկները, բայց ես կարծում եմ, որ դա կլինի երկիրը միավորելու և միասին առաջ գնալու մասին»,- ասում է Թրամփի նախկին ռազմավար Սթիվ Բենոնը:

Դեմոկրատները պատրաստ են աշխատել գալիք վարչակազմի հետ, ABC-ին ասել է դեմոկրատ սենատոր Ալեքս Պադիլլան:

«Եթե մենք ցանկանում ենք կառուցել վերջին չորս տարիների մեր առաջընթացը ռեկորդային աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, ռեկորդային ցածր գործազրկության և մեր երկրի ենթակառուցվածքներում պատմական ներդրումների հիմքի վրա տնտեսական և անվտանգային տեսանկյունից, ապա դա հիանալի է»,- նշում է դեմոկրատ սենատոր Ալեքս Պադիլլան:

Նախագահ Ջո Բայդենը կիրակի կատարեց իր վերջին պաշտոնական այցը Չարլսթոն, Հարավային Կարոլինա, որտեղ նա նշեց քաղաքացիական իրավունքների առաջնորդ Մարտին Լյութեր Քինգ կրտսերի տոնը, որը նույնպես համընկել է երկուշաբթի օրվա երդմնակալության հետ:

Ակնկալվում է, որ երդմնակալության օրը անվտանգությունը կապահովեն առնվազն 25 հազար իրավապահներ:

XS
SM
MD
LG