15 մարդ զոհվել և 30-ը վիրավորվել են, երբ Նոր Օռլեանի Կանալ փողոցի և Բուրբոն փողոցի խաչմերուկում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ըստ քաղաքի արտակարգ իրավիճակների պատրաստության NOLA Ready-ի գործակալության:
Նոր Օռլեանի ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ չորեքշաբթի օրը տեղի է ունեցել մահացու միջադեպ: NOLA Ready-ն մարդկանց խորհուրդ տվեց հեռու մնալ այդ գոտուց։ Գործակալությունը հայտնել է, որ տուժածները տեղափոխվել են տեղի հինգ հիվանդանոցներ:
Արյուալի ողբերգությունը տեղի է ունեցել Նոր Օռլեանում ամանորյա տոնակատարությունների ավարտին և AllState Bowl ֆուտբոլային մրցաշարի քառորդ եզրափակիչի մեկնարկից ժամեր առաջ, որն անցկացվում է Caesars Superdome-ում և ակնկալվում է, որ դրան կմասնակցեն հազարավոր հանդիսականներ։
«Այս առավոտ Բուրբոն փողոցում բռնության սարսափելի ակտ է տեղի ունեցել», - X-ում գրել է Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին՝ կոչ անելով մարդկանց հեռու մնալ այն տարածքից, որտեղ տեղի է ունեցել հարձակումը:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Նոր Օռլեանի քաղաքապետ Լատոյա Կանտրելն ուղիղ որակել է «ահաբեկչական հարձակում»:
«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ ոստիկանության պաշտոնյաները պաշտոնապես հաստատել են, որ հարձակումը, ըստ երևույթին, ծրագրված և կանխամտածված է եղել՝ հնարավորինս շատ մարդկանց վնասելու նպատակով: Տեղում հայտնաբերվել են նաև ենթադրյալ պայթուցիկ սարքեր, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք դրանք կեղծ են եղել։
Ավելի վաղ CBS News-ը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել էր, որ բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է ամբոխի մեջ, որից հետո վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել կրակել զենքից, իսկ ոստիկանները պատասխան կրակ են բացել։
Վկաներից մեկը CBS News-ին պատմել է, որ աղմուկ է լսել փողոցում, որտեղ նրանք եղել են, իսկ հետո տեսել են, թե ինչպես է սպիտակ բեռնատարը «մեծ արագությամբ» բախվել մարդկանց :
Նոր Օռլեանը նախորդ շքերթների ժամանակ ևս արձանագրվել են նմանատիպ ողբերգական միջադեպեր:
2024 թվականի նոյեմբերին երկու մարդ զոհվեց, ևս 10-ը վիրավորվեցին Նոր Օռլեանի շքերթի երթուղու երկայնքով հրաձգության երկու առանձին միջադեպերի հետևանքով:
2017 թվականի փետրվարին բեռնատարը, որը վարում էր անսթափ վիճակում մի վարորդ, ըստ ոստիկանության, մխրճվեց Նոր Օռլեանի գլխավոր Mardi Gras շքերթը դիտող հանդիսատեսների մեջ, ինչի հետևանքով ավելի քան 20 մարդ վիրավորվեց: