Մատչելի հղումներ

 
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ու Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հարցը

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ու Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հարցը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում, 11/28/2023թ., լուսանկարը՝ Reuters
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում, 11/28/2023թ., լուսանկարը՝ Reuters

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ․ Բլինքենը երեկ Ռիո դե Ժանեյրոյում G20 համաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատմանը: 

Դրա մասին հաղորդել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը իր տարածած հաղորդագրության մեջ, ուր մասնավորապես ասված է.

«Պետքարտուղարը և արտգործնախարարը քննարկեցին Լիբանանում հակամարտության դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը, որը լիովին կիրականացնի Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը և հնարավորություն կտա սահմանի երկու կողմերում գտնվող քաղաքացիներին վերադառնալ իրենց տները։ Նրանք նաև քննարկեցին Գազայում ընթացող հումանիտար ջանքերը, պատերազմի դադարեցման և բոլոր պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը։ Բացի այդ, նրանք շեշտեցին Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը»,- գրել է պետքարտուղարությունը:

XS
SM
MD
LG