Մատչելի հղումներ

Թրամփը հայտարարել է կրթության, առևտրի և առողջապահության ոլորտներում նշանակումների մասին


ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և բժիշկ Մեհմեդ Օզը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և բժիշկ Մեհմեդ Օզը

Թրամփը երեքշաբթի հայտարարել է կրթության նախարարության ղեկավարի պաշտոնում Լինդա ՄըքՄահոնի թեկնածությունն առաջ քաշելու մասին։ Թրամփը նաև հայտարարեց, որ բժիշկ Մեհմեդ Օզը, ով հայտնի է որպես հեռուստաշոուի երկարամյա հաղորդավար, կնշանակվի Medicare և Medicaid ծառայությունները համակարգող կենտրոնի ղեկավար

Թրամփի առաջին նախագահության ընթացքում ՄըքՄահոնը ղեկավարում էր Փոքր բիզնեսի վարչությունը և հայտնի է, որպես սպորտային ոլորտում գործունեություն ծավալող World Wrestling Entertainment ընկերության համահիմնադիր ու երկարամյա ղեկավար:

«Լինդան իր առաջնորդության տասնամյակների փորձն ու կրթության և բիզնեսի ոլորտներում խորը գիտելեքները կօգտագործի, որպեսզի ամրապնդի ամերիկացի ուսանողների ու աշխատավորների հաջորդ սերունդը և Ամերիկան դարձնի կրթության ոլորտում առաջինը աշխարհում։ Մենք կվերադարձնենք կրթությունը նահանգներ, և Լինդան կղեկավարի այդ ջանքերը»,- ասված է Թրամփի հայտարարությունում։

Նույն օրը՝ ավելի վաղ Թրամփը առևտրի նախարարի պաշտոնում առաջարկեց Ուոլ Սթրիթի ֆինանսիստ Հովարդ Լյուտնիկի թեկնածությունը:

Նոր առաջադրումներ նորընտիր նախագահ Թրամփի կողմից
please wait

No media source currently available

0:00 0:03:21 0:00

63-ամյա միլիարդատերը Թրամփի, այսպես կոչված, անցումային թիմի ղեկավարներից է և ներկայում զբաղվում է բարձրաստիճան պաշտոնների համար թեկնածուների ընտրությամբ։ Նախորդ շրջանում Լյուտնիկն աչքի էր ընկնում Դոնալդ Թրամփին ցուցաբերած աջակցությամբ:

Միջազգային ասպարեզում ֆինանսական ծառայություն մատուցող Cantor Fitzgerald ընկերության նախագահ Լյուտնիկը համարվում էր ԱՄՆ ֆինանսների նախարարի թեկնածու, սակայն ըստ տեղեկությունների նա տանուլ տվեց ներդրող Սքոթ Բեսենթի հետ հակասությունների պատճառով:

Ինչևէ, եթե Սենատը հաստատի թեկնածությունը, Լյուտնիկը կարող է առանցքային դեր խաղալ ԱՄՆ նոր նախագահի տնտեսական և առևտրային քաղաքականության իրականացման գործում:

Թրամփն առաջարկել է զգալիորեն բարձրացնել ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը՝ նպատակ ունենալով ամրապնդել ամերիկյան արտադրությունը, սակայն այս քայլը կարող է կարճ ժամանակ անց հանգեցնել գնաճի, անգամ վնաս պատճառել միջազգային տնտեսությունը:

Առևտրի նախարարությունը վերահսկում է ԱՄՆ կառավարության քաղաքականությունը տնտեսության տարբեր ճյուղերում, նպստում տնտեսական աճին:

Հայտնի է, որն Լյուտնիկը նախկինում նվիրատվություններ է կատարել թե՛ դեմոկրատների և թե՛ հանրապետականների օգտին: Մեկ անգամ նույնիսկ հայտնվել է Թրամփի վարած և NBC-ով հեռարձակված The Apprentice հեռուստահաղորդմանը, որով Թրամփը զբաղվում էր մինչև 2016 թվականին նախագահ ընտրվելը:

Լայն հանրությունը Լյուտնիկի մասին լսեց գրեթե քառորդ դար առաջ, երբ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանով փլուզված Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակները փլատակների տակ մնացին նրա՝ Cantor Fitzgerald ընկերության 658 աշխատակիցներ։ Ընկերության գրասենյակը շենքերից մեկում էր։

Հովարդ Լյուտնիկի եղբայր Գարին նույնպես այդ զոհերի թվում էր։ Հովարդը ևս կարող էր լինել այդտեղ, սակայն այդ օրը նա իր որդուն՝ Քայլին, տանում էր մանկապարտեզ: Ի վերջո, միլիարդատերը կարողացավ փրկվել Հարավային աշտարակի փլուզումից՝ թաքնվելով հարակից մեքենայի տակ: Հետագայում նա ստեղծեց Cantor Fitzgerald Relief Fund հիմնադրամը՝ ահաբեկչական հարձակումների և բնական աղետների հետևանքով զոհերի ընտանիքներին աջակցելու համար:

Երեքշաբթի Թրամփը նաև հայտարարեց, որ բժիշկ Մեհմեդ Օզը, ով հայտնի է որպես հեռուստաշոուի երկարամյա հաղորդավար, կնշանակվի Medicare և Medicaid ծառայությունները համակարգող կենտրոնի ղեկավար: Գործակալությունն է պատասխանատու հիմնականում տարեցներին և աղքատներին վերաբերող կառավարության երկու հիմնական առողջապահական ծրագրերի իրականացման համար:

Թրամփն աջակցում էր Օզին 2022 թվականին Փենսիլվանիայում Սենատի համար ընտրապայքարում, սակայն Մեհմեդ Օզը պարտվեց:

XS
SM
MD
LG