Մատչելի հղումներ

Ամերիկացիների մոտ հարցեր կան՝ ինչպե՞ս է Թրամփը կատարելու նախընտրական խոստումները


Դոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի արդեն իսկ ձեռնամուխ է եղել իր ապագա վարչակազմի ձևավորմանը, և այդ ֆոնին բազմաթիվ ամերիկացիների մոտ հարցեր են առաջանում, թե երկրի նոր ղեկավարն ինչպես է կյանքի կոչելու խոստումները, որ բաշխել էր նախընտրական փուլում:

Ամերիկյան ընտրություններից հետո բոլորի ուշադրության կենտրոնում է, թե ովքեր են մաս կազմելու ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում և, իրականում, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ԱՄՆ 47-րդ նախագահը։ Թրամփի կողմնակիցները՝ վստահ են, որ նույնիսկ այն ամերիկացիները, որոնք չեն քվեարկել նախկին նախագահի օգտին, կտեսնեն, թե ինչպես է բարելավվում իրենց կյանքը։

ԱՄՆ նախագահի հանրապետականների նախկին թեկնածու Վիվեկ Ռամասվամին, ով ընտրապայքարից դուրս գալուց հետո աջակցում էր Թրամփին, կիրակի ABC-ի եթերում հայտարարեց. «Կարծում եմ՝ երկրով մեկ բազմաթիվ մարդիկ, նույնիսկ նրանք, որոնք Դոնալդ Թրամփի մասին կեղծ պատմություններ են լսել, հաճելիորեն կզարմանան, երբ ավելի բարձր աշխատավարձ ստանան: Երկրում գներն իջնելու են։ Ապահով սահման է լինելու»։

Ինչպես ասացինք, Դոնալդ Թրամփը ձեռնամուխ է եղել իր ապագա վարչակազմի ձևավորմանը։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն առաջարկել է Սյուզի Ուայլսին։

Ամերիկացիների մոտ հարցեր կան՝ ինչպե՞ս է Թրամփը կատարելու նախընտրական խոստումները
please wait

No media source currently available

0:00 0:02:24 0:00

Այս ամենին զուգահեռ՝ հարցեր են առաջանում, թե արդյոք Թրամփն ունակ է կյանքի կոչել այն խոստումները, որ նա տվել է նախընտրական շրջանում, կամ հնարավո՞ր է որոշի վրեժ լուծել իր քաղաքական հակառակորդներից, որոնք, Թրամփի կարծիքով, կանգնած էին իր դեմ հարուցված քրեական հետապնդումների հետևում։

Այս առիթով Ռամասվամին հիշեցրել է Թրամփի խոսքերը, որ հաջողությունն է իրենց վրեժը լինելու։

Բայց Քամալա Հարիսի աջակիցների կարծիքով՝ նման միտքն առնվազն մտորումների տեղիք է տալիս:

Անկուսակցական սենատոր Բերնի Սանդերսը CNN-ի հետ զրույցում ասել է. «Այս երկրի բանվոր դասակարգը զայրացած է։ Նրանք զայրանալու պատճառ ունեն։ Այսօր ապրում ենք մի տնտեսության պայմաններում, որտեղ վերևում գտնվող մարդիկ լավ են ապրում, մինչդեռ ժողովրդի 60%-ն ապրում է աշխատավարձից աշխատավարձ»:

Դրական արտահայտվեկով նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի վերաբերյալ՝ Սանդերսը շարունակել է, թե ավելի շատ աշխատանք կա անելու. «Մեզ օրակարգ է հարկավոր, ըստ որի միջին խավի համար պետք է ստեղծել տնտեսություն և կառավարություն, որը կաշխատի իրենց համար»:

Սպասվում է, որ այս չորեքշաբթի Սպիտակ տանը Բայդենը հյուրընկալելու է Թրամփին։ Ավելի վաղ ԱՄՆ գործող նախագահը զանգահարել էր Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելու ընտրություններում նրա տարած հաղթանակի առթիվ:

XS
SM
MD
LG