Մատչելի հղումներ

Ընտրապայքար՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան տեղերի համար


ԱՄՆ Կոնգրես
ԱՄՆ Կոնգրես

Չնայած նրան, որ դեմոկրատ թեկնածուները զիջում են Ներկայացուցիչների տան համար ընտրապայքարում, Կոնգրեսի ստորին պալատի հանրապետական ​​մեծամասնությունը մնում է անկայուն

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը ընտրություններին է գնացել 220 մանդատ մեծամասնությամբ: Սա ուժեղ, բայց խոցելի դիրք է, քանի որ եթե թափուր տեղերը զբաղեցնեն դեմոկրատները, ապա նրանց անհրաժեշտ լինի ընդամենը չորս մանդատ՝ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանալու համար, իս դրա հետ մեկտեղ՝ խոսնակի պաշտոնն ու բոլոր հանձնաժողովների նախագահությունը:

Այնուամենայնիվ, հանրապետականներն արդեն ունեն 189 մանդատ կեսգիշերի դրությամբ, մինչդեռ դեմոկրատներն ունեն ընդամենը 157. մեծամասնության համար պետք է 218 մանդատ:

Ներկայում Ներկայացուցիչների տան դեմոկրատ թեկնածուները ակնհայտորեն հաղթում են Ալաբամայում (Շոմարի Ֆիգարես) և Դելավերում (Սառա ՄակԲրայդ):

Հանրապետականները առաջատար են Ֆլորիդայում՝ Աննա Պաուլինա Լուման, և Թոմ Բարեթը՝ Միչիգանում:

Ամենակապույտ նահանգներում՝ Նյու Յորքում և Կալիֆոռնիայում, դեռ պայքար է ընթանում 25 և 4 մնացած շրջաններում:

«Գլխավոր կարմիր նահանգում»՝ Տեխասում, մրցակցությունը շարունակվում է 2 շրջաններում։

Կենտրոնական և հարավային Կալիֆոռնիայում հինգ գործող հանրապետական օրենսդիրներ բախվում են վերընտրվելու մարտահրավերներին:

Լուիզիանայից հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը և նրան փոխարինել ցանկացող փոքրամասնության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսը՝ դեմոկրատ Նյու Յորքից, վերջին շաբաթներն անցկացրել են ընտրապայքարի վիճելի հատվածներում` Փենսիլվանիայում, Միչիգանում, Արիզոնայում, Նևադայում և այլուր:

Ինչպես CNN-ին տված հարցազրույցում ասել է Սյուզան ԴելԲենը, որը գլխավորում է Ներկայացուցիչների տան դեմոկրատների քարոզարշավը, քվեարկության վերջնական արդյունքները կարող են հրապարակվել մեկ շաբաթվա ընթացքում։

XS
SM
MD
LG