Մատչելի հղումներ

«Համասի» առաջնորդի մահը Գազայում քաղաքական կարգավորման հնարավորություն է բացում․ Վաշինգտոն


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ներկայացմամբ՝ «Համասի» Յահյա Սինվարի մահը կարող է հնարավորություն ստեղծել իսրայելցիների և պաղեստինցիների միջև «քաղաքական կարգավորման» համար։

Տարիներ շարունակ Յահյա Սինվարն էր Գազայում պատասխանատու «Համասի» ռազմական կարողությունների ամրապնդման համար: 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ իրականացված արյունալի գրոհից հետո Սինվարը շարունակ թաքստոցներում էր: Բայց այս հինգշաբթի Իսրայելը հայտարարեց, թե Գազայի հարավային մասում կարողացել է սպանել նրան՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ:

«Գազայի ժողովրդին պարզ ուղերձ ունեմ՝ այս պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե «Համասը» վայր դնի զենքերը և վերադարձնի մեր պատանդներին»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Սինվարի սպանությունից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է Իսրայելի վարչապետին՝ շնորհավորելու Սինվարի սպանության կապակցությամբ։

«Ժամանակն է առաջ գնալ։ Շարժվեք առաջ, շարժվեք դեպի Գազայում հրադադարի ռեժիմի հաստատում: Պետք է համոզվեք, որ շարժվում ենք այնպիսի ուղղությամբ, որը կկարողանա լավը դարձնել իրավիճակն ողջ աշխարհում»,- ասել է Բայդենը:

«Համասի» առաջնորդի մահը Գազայում քաղաքական կարգավորման հնարավորություն է բացում․ Վաշինգտոն
please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00

Արձագանքել է նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը․ «Պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ Իսրայելն ապահով լինի, պատանդներն ազատ արձակվեն, Գազայում ավարտվեն տառապանքները, և պաղեստինցի ժողովուրդը կարողանա իրացնել արժանապատվության, անվտանգության, ազատության և ինքնորոշման իր իրավունքը»:

Իսրայելցի պատանդների ընտանիքների ներկայացմամբ՝ Յահյա Սինվարի սպանությունը կարող է մոտեցնել հրադադարի հաստատումը:

«Նրանց կյանքն այժմ մեծ վտանգի ներքո է: Կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը և ԱՄՆ վարչակազմին արագ գործել և անել հնարավորը՝ առևանգողների հետ գործարք կնքելու համար»,- ասել է իսրայելաբնակ ամերիկացի պատանդ Օմեր Նեյտրայի մայրը՝ Օռնա Նեյտրան։

Թեև միջազգային հանրությունը ու նախևառաջ ԱՄՆ-ն շարունակում են ճնշումները Նեթանյահուի կառավարության նկատմամբ, Գազայում մարտերի դադարեցումը այս պահին Իսրայելի առաջնային նպատակը չէ:

Բար-Իլան համալսարանի քաղաքական վերլուծաբան Ջոնաթան Ռայնհոլդը ասում է․ «Իսրայելն ու Ամերիկան կենտրոնացել են Լիբանանում է, քանի որ այնտեղ հնարավորություն է բացվել թուլացնել «Հեզբոլլահին»: Նման հեռանկարով հետաքրքրված են տարածաշրջանում ԱՄՆ բոլոր դաշնակիցները՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և այլք»։

Գազայում, սակայն, թերահավատ են, որ Սինվարի մահը կարող է վերջ դնել ռազմական գործողություններին:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 1,8 միլիոն մարդ՝ Գազայի բնակչության գրեթե 90%-ը, սովի շեմին է: Բայդենի վարչակազմն այս շաբաթ նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել ռազմական օգնությունը, եթե Իսրայելը նոր հնարավորություններ չստեղծի Գազա հումանիտար առաքումների համար:

XS
SM
MD
LG