Մատչելի հղումներ

 
ԱՄՆ տասը նահանգներում ընտրողներին հնարավորություն ունեն աբորտի վերաբերյալ որոշում կայացնել

ԱՄՆ տասը նահանգներում ընտրողներին հնարավորություն ունեն աբորտի վերաբերյալ որոշում կայացնել


Աբորտի իրավունքների ցուցարարներ
Աբորտի իրավունքների ցուցարարներ

2022 թվականին ԱՄՆ գերագույն դատարանը աբորտի հարցում որոշում կայացնելը պատվիրակեց նահանգներին, և նախընտրական այս շրջանում հարցը դարձել է կարևորներից մեկը։ Դեմոկրատները փորձում են մոբիլիզացնել կողմնակիցներին՝ պաշտպանելու աբորտ կատարելու իրավունքը, մինչդեռ հանրապետականները դեմ են:

«Սա Նևադայում [մարդու] վերարտադրողական ազատությունը պաշտպանելու հաջորդ կարևոր քայլն է»,- ասում Է ակտիվիստ Դոննա Ուեսթը:

Նևադայում ընտրողները ոչ միայն որոշելու են, թե հաջորդ չորս տարում ով է աշխատելու Սպիտակ տանը՝ Քամալա Հարի՞սը, թե՞ Դոնալդ Թրամփը, այլև քվեարկելու են, այսպես կոչված, 6-րդ օրինագծի շուրջ:

Լաուրա Քեմփբելը շրջում է դռնեդուռ՝ մարդկանց ասելով, թե ինչու է կարևոր 6-րդ օրինագիծը:

«Աբորտ կատարելու իրավուքնից օգտվելը, իրականում, բազմիցս փրկել է իմ կյանքը, և կարծում եմ՝ կարևոր է, որ պետությունը պաշտպանի մեզ»,- ասում է նա:

«Առաջին ընտրություն․ հղիության ծառայություն» կազմակերպության միջոցառման ժամանակ հասարակական այդ կառույցի ներկայացուցիչ Դեբորա Կոստելոն անհանգստացած էր, թե վեցերորդ օրինագիծը կանցնի:

Կազմակերպությունը «այլընտրանք է առաջարկում աբորտներին»։

«Պայքարը կարող է թեժ լինել: Մեր նահանգում միլիոնավոր դոլարներ են հատկացվում աբորտների իրականացման համար»,- ասում է Կոստելոն:

Երիտասարդ կանանց աճող թիվը վկայում է՝ աբորտի իրավունքի խնդիրը նախընտրական գլխավոր հարցերից է
please wait

No media source currently available

0:00 0:03:14 0:00

Դեռ 1990 թվականին նևադացիները քվեարկել են մինչև 24 շաբաթական հղիության արհեստական ընդհանտումը օրինականացնելու օգտին: Բայց տեղի դեմոկրատները մտահոգված են, որ Թրամփի իշխանության գալը կարող է չեղարկել այդ իրավունքը, թեև Թրամփի խոսքով՝ հարցը պետք է թողնել յուրաքանչյուր նահանգի որոշմանը: Եթե 6-րդ օրինագիծն անցնի, գոյություն ունեցող իրավունքը կդառնա նահանգի սահմանադրության մաս՝ բարդացնելով դրա չեղարկումը:

«Տեսել ենք, որ կյանքեր են կորսվում, այն քսաներկու նահանգներում, ուր արգելված է աբորտը: Չենք ցանկանում, որ նման բան տեղի ունենա Նևադայում»,- ասում է Նևադայի Կանանց ազգային կազմակերպության ներկայացուցիչ Լաուրա Քեմփբելը:

Ջեսիկա Պոնս դե Լեոնն առաջին անգամ է մասնակցելու ընտրություններին: Նախատեսում է «այո» քվեարկել 6-րդ օրինագծին և իր ձայնը տալ Քամալա Հարիսի օգտին:

«Չեմ կարծում, որ իշխանությունը պետք է իրավունք ունենա արտահայտվել, թե կանայք ինչպես տնօրինեն սեփական մարմինը: Կանայք պետք է լիակատար վերահսկողություն ունենան իրենց մարմնի նկատմամբ»,- ասում է Պոնս դե Լեոնը:

Նևադան այն տասը նահանգներից է, ուր ընտրողներին հնարավորություն են տվել որոշել, թե աբորտը որ պարագայում և երբ կարող է օրինական լինել: Նախորդ ընտրությունների ժամանակ հարցը քվեաթերթիկում ներառելը մեծացրել էր ընտրողների մասնակցությունը և օգուտ տվել դեմոկրատ թեկնածուներին:

Բրազիլիայից ներգաղթած Քրիստիան Մերշը, ով չցանկանալով հղիացել է, բայց որոշել է պահել երեխային, Նևադայում գործող «Կյանքի իրավունք» կազմակերպության խորհրդի անդամ է:

«Առանց կյանք չկա ազատություն, չկան այլ իրավունքներ: Եթե չեք հարգում կյանքը, այդ պարագայում ռասիզմը, մարդկանց թրաֆիքինգ անխուսափելի են։ Զգում եմ, որ մեր կյանքն արժեք չունի»,- ասում է նա:

Թեև հարցը, անշուշտ, մտահոգում է երիտասարդ ընտրողներին, սակայն ոչ բոլոր երիտասարդները կարող են քվեարկել դեմոկրատների օգտին:

Այս շաբաթ անցկացված մի համերկրային հետազոտության համաձայն, որը հրապարակվել է առողջապահական ոլորտում սոցհարցումներ իրականացնող KFF կազմակերպության կողմից, ԱՄՆ-ում ընտրելու իրավունք ունեցող կանանց թվի աճը վկայում է, որ հղիության արհեստական ընդհատման իրավունքի խնդիրը դառնում է քաղաքակական կարևոր հարց, հատկապես՝ երբ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուի կարգավիճակում Բայդենին փոխարինեց Քամալա Հարիսը:

XS
SM
MD
LG