Մատչելի հղումներ

Ջորջիա նահանգի միջնակարգ դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով չորս մարդ է սպանվել


ԱՄՆ Ջորջիա նահանգի Վինդեր քաղաքի Ապալաչիի միջնակարգ դպրոցում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել՝ երկու ուսուցիչ և երկու աշակերտ: Ինը հոգի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց՝ հայտնում է Ջորջիայի Հետաքննությունների բյուրոն: Կասկածյալը՝ 14 տարեկան աշակերտը, ձերբակալվել է։

XS
SM
MD
LG