Մատչելի հղումներ

«Համասի» առաջնորդների դեմ ներկայացված մեղադրանքները չեն բարդացնի հրադադարի շուրջ բանակցությունները, Սպիտակ տուն


Սպիտակ տուն
Սպիտակ տուն

Միացյալ Նահանգները համաձայն չէ, թե «Համասի» առաջնորդների դեմ ներկայացված քրեական մեղադրանքները կդժվարացնեն Գազայում հրադադարի հաստատման շուրջ բանակցությունները։

Գազայում պաղեստինցի զոհերի թիվը շարունակում է աճել:

Իսրայելի զինվորականների համաձայն՝ Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում սպանվել են «Համասի» մոտ 200 զինյալներ:

Եվ այս մենի ֆոնին՝ հայտնի է դարձել, որ խմբավորման վեց առաջնորդների դեմ մեղադրանք է առաջադրվել՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ իրականացված արյունալի հարձակման պատճառով:

«Նրանք մեղադրվում են Ամերիկայի քաղաքացիների սպանության և Միացյալ Նահանգների անվտանգությանը սպառնալիք ներկայացնող ու տասնամյակներ տևած գործունեությունը ֆինանսավորելու և ուղղորդելու մեջ»,- հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը:

Մեղադրյալներից երեքը՝ Իսմայիլ Հանիեն, Մարվան Իսան և Մուհամեդ Դեյֆը սպանվել են իսրայելական ուժերի կողմից:

Մյուս երեքից մեկն է «Համասի» ներկայիս ղեկավար Յահյա Սինվարը, ով առանցքային դեր ունի հրադադարի շուրջ բանակցություններում։

Բայդենի վարչակազմը համաձայն չէ այն դիտարկմանը, թե նման մեղադրանքները՝ ուղղված «Համասի» ղեկավարներին, կարող են բարդացնել բանակցությունները:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի ասում է․ «Չենք հավատում, որ այս մեղադրական գործերին ընթացք տալը կարող է ազդեցություն գործել «Համասի» որոշման վրա՝ ընդունե՞լ հրադադարը, թե՞ ոչ»:

ԱՄՆ-ում քրեական գործերը հարուցվել էին այս փետրվարին, սակայն մեղադրանքները պաշտոնապես հաստատվել են վերջերս, անց այն բանից հետո, երբ սպանվեցին «Համասի» ձեռքում գտնվող իսրայելցի վեց պատանդները, այդ թվում՝ Ամերիկայի քաղաքացի Հերշ Գոլդբերգ Փոլին։

Դիտորդների խոսքով՝ մեղադրանքները խորհրդանշական բնույթ ունեն, քանի որ Սինվարի և մյուսների ձերբակալությունը քիչ հավանական է համարվում:

Սակայն իրավաբանության պրոֆեսոր Ուիլյամ Բենքսը ասում է․ «[ԱՄՆ իշխանությունները] կարող են ճնշում գործադրել մեր դաշնակիցների նկատմամբ՝ փորձելով հասնել «Համասի» ցանկացած անդամի կալանավորմանը այլ վայրում»:

ԱՄՆ-ն նաև մեղադրում է Իրանին և «Հեզբոլլահին»՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ի հարձակման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և զենք տրամադրելու մեջ:

XS
SM
MD
LG