Մատչելի հղումներ

Ուկրաինացիների 76%-ը պատերազմի համար մեղադրում է ռուսաստանյան հանրությանը


Ուկրաինայի պաշտպանների գերեզմանները
Ուկրաինայի պաշտպանների գերեզմանները

«Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ ուկրաինացիների 62%-ը չի վստահում Չինաստանին՝ որպես Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններում միջնորդի։

Ուկրաինայում օգոստոսի 29-ը երկրի պաշտպանների հիշատակի օրն է։ Այն ունի իր պատմությունը։ 2014 թվականի օգոստոսի 29-ին ռուսական բանակը կրակ բացեց ուկրաինական զինուժի շարասյուների վրա, որոնք նախապես հաստատված «կանաչ միջանցքով» փորձում էին հեռանալ Իլովայսկի մոտակայքից: Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալների համաձայն՝ այդ օրը զոհվեց 366 ուկրաինացի զինծառայող, 429-ը՝ վիրավորվեցին, 84-ը՝ անհետ կորան, իսկ մոտ 300-ը հայտնվեցին ռուսական գերության մեջ։

«Օգոստոսի 14-ին՝ հենց այս օրերին, ռուս օկուպանտները իրագործեցին այս
պատերազմի ամենաստոր հանցագործություններից մեկը՝ Իլովայսկի մոտ սպանելով հարյուրավոր զինվորների։ Սա ծրագրված, ցինիկ ռուսական հանցագործություն էր, որը Ուկրաինան երբեք չի մոռանա և անպատիժ չի թողնի։ Մենք միշտ կհիշենք յուրաքանչյուրին, ում կյանքն այս պատերազմը խլել է»,- Facebook-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Վերադառնանք մեր օրեր։ Չորեքշաբթի երեկոյան Խարկովի մարզի Կուպյանսկ
քաղաքին հասցված ռուսական ավիահարվածից հետո զոհերի թիվը հասել է 16-ի՝ հաղորդում է տեղի դատախազությունը։ Հրետակոծության հետևանքով Խերսոնի շրջանի Բելոզերկա քաղաքում երկու բնակիչ է տուժել։ Դոնեցկի մարզում վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հինգշաբթի երեկոյան ռուսական կողմը գրոհել են X59/X69 երեք հրթիռներով և «Շահեդ» տեսակի 74 անօդաչուներով։

Ոչնչացվել են երկու հրթիռները և 60 անօդաչուներ։ Беларускі Гаюн պարբերականի փոխանցմամբ՝ գիշերային հարձակման ժամանակ ռուսական անօդաչուներից մեկը հայտնվել է Բելառուսի տարածքում, սակայն խոցվել
ռազմական ինքնաթիռի կողմից։

Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն՝ 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 195 բախում։ Ուկրաինական բանակի «Տավրիա» օպերատիվ խմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիխովոյը հայտնել է, թե Ռուսաստանը վերսկսել է գրոհները Զապորոժեի մարզի Օրեխովսկի ուղղությամբ։

Այս ամենի ֆոնին՝ հայտնի է դարձել Ուկրաինայում անցկացված նոր սոցհարցման արդյունքների մասին, որն իրականացրել է Իլկա Կուչերևայի անվան «Ժողովրդավարական նախաձեռնություններ» ուկրաինական հիմնադրամը։

Ուկրաինացիների 76%-ի համոզմամբ՝ ռուսաստանյան ողջ հանրությունն էՎերադառնանք մեր օրեր։ Չորեքշաբթի երեկոյան Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքին հասցված ռուսական ավիահարվածից հետո զոհերի թիվը հասել է 16-ի՝ հաղորդում է տեղի դատախազությունը։ Հրետակոծության հետևանքով Խերսոնի շրջանի

Բելոզերկա քաղաքում երկու բնակիչ է տուժել։ Դոնեցկի մարզում վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հինգշաբթի երեկոյան ռուսական կողմը գրոհել են X59/X69 երեք հրթիռներով և «Շահեդ» տեսակի 74 անօդաչուներով։

Ոչնչացվել են երկու հրթիռները և 60 անօդաչուներ։ Беларускі Гаюн պարբերականի փոխանցմամբ՝ գիշերային հարձակման ժամանակ ռուսական անօդաչուներից մեկը հայտնվել է Բելառուսի տարածքում, սակայն խոցվել
ռազմական ինքնաթիռի կողմից։

Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն՝ 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 195 բախում։ Ուկրաինական բանակի «Տավրիա» օպերատիվ խմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիխովոյը հայտնել է, թե Ռուսաստանը վերսկսել է գրոհները Զապորոժեի մարզի Օրեխովսկի ուղղությամբ։

Այս ամենի ֆոնին՝ հայտնի է դարձել Ուկրաինայում անցկացված նոր սոցհարցման արդյունքների մասին, որն իրականացրել է Իլկա Կուչերևայի անվան «Ժողովրդավարական նախաձեռնություններ» ուկրաինական հիմնադրամը: Ուկրաինացիների 76%-ի համոզմամբ՝ ռուսաստանյան ողջ հանրությունն է պատասխանատու Պուտինի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի համար։ Հարցվածների 62%-ը չի վստահում Չինաստանին որպես Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններում միջնորդի, իսկ 32%-ը խաղաղ բանակցությունները հնարավոր է համարում միայն Ուկրաինայի բոլոր տարածքների ազատագրումից հետո։

Տեղափոխվենք օվկիանոսից այն կողմ։ Associated Press-ի ներկայացմամբ՝ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում գտնվող զինամթերքի արտադրության հայտնի գործարանները, որոնք 155 միլիմետրանոց արկեր են պատրաստում Ուկրաինայի համար, ավելացրել են արտադրությունը 50%-ով, որպեսզի բավարարեն աճող պահանջարկը:

«Սքրենթոնում գտնվող գործարանը և Ուիլքս-Բարում գտնվող զինամթերքի
արտադրության երկու այլ գործարաններ, վերջերս ավելացրել են արտադրությունը՝ ամսական 24 հազար միավորից հասցնելով 36 հազարի»,- նշել է ընկերության ներկայացուցիչը:

Ալեքսանդր Յանևսկի

XS
SM
MD
LG