Մատչելի հղումներ

Չիկագոյում շարունակվում է դեմոկրատների համերկրային համագումարը


ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամա
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամա

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայրենի Չիկագոյում դիմել է դեմոկրատներին՝ ընդգծելով, թե որպես նախագահական թեկնածու՝ Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսի վրա կանգ առնելը ճիշտ ընտրություն է, և նա կարող է դիմակայել Դոնալդ Թրամփին։

Չիկագոյում շարունակվող դեմոկրատների համերկրային համագումարի մասնակիցներին ողջունել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:

«Ամերիկան պատրաստ է [անցում կատարել] նոր էջի: Ամերիկան պատրաստ է ավելի լավ պատմություն կերտել: Պատրաստ ենք [ընդունել] նախագահ Քամալա Հարիսին»,- հայրենի Չիկագոյում հայտարարել է Օբաման:

ԱՄՆ նախկին նախագահն ուղիղ համեմատություն է անցկացրել Հարիսի և նրա հանրապետական հակառակորդի՝ երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջև։

«Քամալա Հարրիսը կենտրոնացած չի լինի իր խնդիրների վրա: Նա կենտրոնացած կլինի ամերիկացիների [խնդիրների] վրա: Որպես նախագահ՝ նա չի սպասարկի իր կողմնակիցներին և չի պատժի նրանց, ովքեր հրաժարվում են ծնկի գալ իր առջև: Նա կաշխատի հանուն յուրաքանչյուր ամերիկացու։ Ահա՛, թե ով է Քամալան»,- հայտարարել է Բարաք Օբաման:

Դեմոկրատների համագումարի երկրորդ օրը ելույթ են ունեցել Բարաք և Միշել Օբամաները
please wait

No media source currently available

0:00 0:02:24 0:00

Սպիտակ տան նախկին ղեկավարին ներկայացրել է կինը՝ Միշել Օբամանը։ ԱՄՆ նախկին առաջին տիկինը ընդգծել է, թե կարճ ժամանակ առաջ Հարիսի միանալը նախընտրական պայքարին պետք է խրախուսի դեմոկրատներին՝ ավելի ջանասիրաբար աշխատելու հաղթանակի համար:

«Մեզ հետաքրքրում է, որ երկիրն իր ձայնը տա այնպիսի մեկին, ինչպիսին Քամալան է, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի երկիրն ընտրի նման մեկին»,- ասել է Միշել Օբաման:

Չնայած դեմոկրատներն արդեն այս ամսվա սկզբին, ըստ էության, կողմնորոշվել էին իրենց թեկնածուի հարցում, այդուհանդերձ համագումարը վկայեց, թե որքան մեծ է ոգևորությունը Քամալա Հարիսի թեկնածության առնչությամբ:

ԱՄՆ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց պատվիրակներին՝ Վիսքոնսին նահանգում ընթացող իր նախընտրական հանրահավաքի ժամանակ:

Դեմոկրատների համագումարին ելույթ ունեցավ նաև Հարիսի ամուսինը:

«Նա կառաջնորդի երկիրը՝ հենվելով այն համոզմունքի վրա, որտեղից գալիս ենք։ Ինչ տեսք էլ ունենանք, ամենաուժեղն ենք, երբ պայքարում ենք հանուն նրա, ինչին հավատում ենք և ոչ թե վախենում»,- հայտարարել է Դագ Էմհոֆը:

Ի դեպ, դեմկրատների համագումարի երկրորդ օրը խոսել են նաև Թրամփի գլխավորած վարչակազմի նախկին անդամներ և հանրապետական պաշտոնյաները, ովքեր սդատարել են Հարիսին:

«Թրամփը շատ վեհ խոստումներ տվեց՝ անսահմանափակ տնտեսական աճ, ամերիկյան արդյունաբերության վերածնունդ, ապահով սահման: Պարզվեց՝ Դոնալդ Թրամփը միայն խոսում էր»,- ասել է հանրապետական քաղաքապետ Ջոն Ջայլսը:

Նախատեսվում է, որ չորեքշաբթի համագումարի մասնակիցներին կդիմի ԱՄՆ փոխնախագահի դեմոկրատների փաստացի թեկնածու, Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը:

XS
SM
MD
LG