Մատչելի հղումներ

Հարիսը հայտնվել է քաղաքական թիրախավորումների կենտրոնում՝ իր սեռի ու էթնիկ ծագման պատճառով


Քամալա Հարիս
Քամալա Հարիս

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը քաղաքական թիրախավորման կենտրոնում, և պատճառը․․․ նրա սեռն է, թե իբր կինը չի կարող զբաղեցնել ԱՄՆ ամենաբարձր պաշտոնը։ Դիտորդները նշում են՝ դեմոկրատների թեկնածուին սկսել են թիրախավորել նաև նրա էթնիկ ծագման պատճառով։

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտնվել է ամերիկյան քաղաքական մշակույթին անսովոր անառողջ քննադատության թիրախում, թե իբր կինը չի կարող զբաղեցնել երկրի բարձրագույն պաշտոնը։ Սակայն դեմոկրատների թեկնածուին սկսել են թիրախավորել անգամ նրա հագուստի և ․․․ յուրօրինակ ծիծաղի պատճառով։

Հարիսը, անշուշտ, փորձում է շրջանցել նման թիրախավորումները, որոնք, կարծես, պետք է այլևս ժամանակավրեպ լինեն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահի առաջին կին թեկնածուն՝ Վիկտորիա Վուդհոլը որոշեց պայքարել Սպիտակ տան համար դեռ 19-րդ դարում՝ 1872 թվականի ընտրությունների ժամանակ։ Ի դեպ, դրանից միայն կես դար անց՝ 1920 թվականին ԱՄՆ-ում կանայք իրավունք ստացան քվեարկելու։

Սակայն սեքսիստական բնույթի հարձակումները միակը չեն։ Հարիսին սկսել են թիրախավորել նաև նրա էթնիկ ծագման պատճառով։

Հարիսը հայտնվել է քաղաքական թիրախավորումների կենտրոնում՝ իր սեռի ու էթնիկ ծագման պատճառով
please wait

No media source currently available

0:00 0:02:48 0:00

Աղմուկ հանեցին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը․ «Նա՝ [Հարիսը] հնդկական ծագում ուներ, և ներկայացնում էր իր հնդկական ժառանգությունը։ Չգիտեի, որ նա սևամորթ է՝ մինչև մի քանի տարի առաջ նա պատահաբար դարձավ սևամորթ։ Հիմա նա ցանկանում է, որ իրեն ճանաչեն որպես սևամորթ։ Չգիտեմ՝ նա հնդկուհի՞ է, թե՞ սևամորթ»։

Դիտորդների խոսքով, հանրապետական գործչի այս խոսքերը ռասիզմի և սեքսիզմի դասագրքային օրինակ են։

«Սեքսիզմի և ռասիզմի այդ սարսափելի հիբրիդը կոչվում է Misogynoir, որը հատուկ ուղղված է սևամորթ կանանց դեմ։ Հիմքում սևամորթ կանանց մասին կարծրատիպերն են»,- ասում է Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Նադյա Բրաունը։

Սակայն Հարիսին քննադատող հանրապետականներից՝ ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնն փորձել է մեղմել իրավիճակը. «Քամալա Հարիսի էթնիկ պատկանելիությունը, սեռը որևէ կապ չունեն նրա դեմ ընթացող արշավի հետ»։

Դիտորդներն ուշադրություն են հրավիրում՝ այս ամենի ֆոնին՝ ամերիկյան հանրության շրջանում վերստին սկսել է աչքի ընկնել կնոջ դերի վերաբերյալ պահպանողական մոտեցումը։ Օրինակ՝ Instagram-ում տարածում է գտնում tradwife՝ traditional wife (ավանդական կին) շարժումը, ըստ որի իգական սեռը պետք է հանդես գա որպես տնային տնտեսուհի, մայր և տղամարդու օգնական։

Իհարկե, կին բազմաթիվ գործիչներ նման հիմնավորումները համարում են ծիծաղելի։

Կալիֆոռնիայի բնակիչ Սալենաս Նեշն այդ մարդկանցից է․ «Սեքսիստական [մոտեցում] է։ Դրանք այն մարդիկ են, որոնք բոլորը հանդես են գալիս, այսպես ասենք, տղամարդկանց օգտին: Նույնիսկ այն ժամանակ, երբ տիկին Քլինթոնը փորձում էր առաջադրվել [ԱՄՆ նախագահի պաշտոնի համար], ասում էին՝ «Օ՜հ, ոչ, նա կին է»»:

Բրաունը կարծիքով՝ Թրամփի նման կարգի գրոհները Հարիսի դեմ վկայում են, որ Սպիտակ տան նախկին ղեկավարը մտավախություն ունի ԱՄՆ փոխնախագահի հետ առաջիկայում կայանալիք հեռուստաբանավեճի առնչությամբ։

Նախորդ օրերին Հարիսն ու Թրամփը միմյանց մեղադրել են այս սեպտեմբերի 10-ին նախատեսված հեռուստաբանավեճից խուսափելու մեջ։

Հիշեցնենք՝ Թրամփն առաջինն առաջարկեց հեռուստաբանավեճ անցկացնել սեպտեմբերի 4-ին։

«Խելացի քայլ է Թրամփի կողմից՝ հաշվի առնելով, որ Քամալա Հարիսը նախկին դատախազ է, և այն, թե նա ինչպես է բանավիճում, շատերին դրդում է կարծել, որ Թրամփին հողին կհավասարեցնի»,- ասել է Նադյա Բրաունը։

Ինչևէ, հայտնի փաստ է՝ 1920 թվականից հետո, երբ, ինչպես ասացինք, ԱՄՆ-ում կանայք ստացան քվերակելու իրավունք, նրանց մասնակցայնությունը նախագահական ընտրապայքարներում միայն աճեց։

XS
SM
MD
LG