Մատչելի հղումներ

Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին, Վաշինգտոն, 2024 թվականի հուլիսի 10: (Լուսանկարը՝ Ստեֆան Ռուսոյի / AFP)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին, Վաշինգտոն, 2024 թվականի հուլիսի 10: (Լուսանկարը՝ Ստեֆան Ռուսոյի / AFP)

Դա Ջո Բայդենի և Քիր Սթարմերի առաջին բանակցություններն են

Նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը Սպիտակ տանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Նախագահը շնորհավորել է վարչապետին նշանակման կապակցությամբ և նշել Միացյալ Թագավորության դերը՝ որպես ԱՄՆ-ի առանցքային դաշնակից գլոբալ խնդիրների լայն շրջանակում։

Սթարմերն առաջին անգամ հանդիպեց նախագահ Բայդենին Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի 75-րդ տարեդարձի գագաթնաժողովում, նրանց Օվալաձեւ գրասենյակի բանակցություններից մի քանի ժամ առաջ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, Վաշինգտոն, 2024 թվականի հուլիսի 10: (Լուսանկարը՝ AFP)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, Վաշինգտոն, 2024 թվականի հուլիսի 10: (Լուսանկարը՝ AFP)

Հանդիպման ընթացքում առաջնորդները վերահաստատել են ԱՄՆ-Մեծ Բրիտանիա համագործակցությունը խորացնելու իրենց հանձնառությունը, ասված է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Բայդենը և Սթարմերը նաև ընդգծել են իրենց համատեղ հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինային՝ դիմակայելու ռուսական լայնածավալ ներխուժմանը: Առաջնորդները նաև քննարկել են միջոցառումների կարևորությունը, որոնք կարող են նպաստել հրադադարի հաստատմանը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև և պատանդների ազատ արձակմանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները «Համասը» ճանաչում են ահաբեկչական կազմակերպություն:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, Վաշինգտոն, 2024 թվականի հուլիսի 10: (Լուսանկարը՝ AFP)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, Վաշինգտոն, 2024 թվականի հուլիսի 10: (Լուսանկարը՝ AFP)

Բանակցությունների ընթացքում Բայդենն ու Սթարմերն անդրադարձել են նաև Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև տնտեսական և կլիմայական հարցերի շուրջ համագործակցության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքին։

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդները նշեցին նաև Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Անգլիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին, Վաշինգտոն, 2024 թվականի հուլիսի 10: (Լուսանկարը՝ AFP)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին, Վաշինգտոն, 2024 թվականի հուլիսի 10: (Լուսանկարը՝ AFP)

Հանդիպումից հետո վարչապետը լրագրողներին ասաց, որ իր առաջին դեմ առ դեմ բանակցությունները նախագահ Ջո Բայդենի հետ հնարավորություն էին «նորացնելու հանձնառությունը» ՆԱՏՕ-ին և Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի միջև «հատուկ հարաբերություններին»: Սթարմերը ասաց, որ ԱՄՆ-ի հետ հատուկ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ:

Նախագահ Բայդենը ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային անվանել է «լավագույն դաշնակիցներ»՝ ասելով, որ Մեծ Բրիտանիան «տրանսատլանտյան հանգույց է», որը կապում է ՆԱՏՕ-ն իր եվրոպական անդամների հետ:

«Նախագահը ողջունեց վարչապետի վերջին մեկնաբանությունները մեր եվրոպացի գործընկերների հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու մասին, ինչպես նաև Միացյալ Թագավորության նվիրվածությունը AUKUS-ին»,- ասվում է բրիտանական կառավարության հայտարարության մեջ, որն անդրադառնում է Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի և Ավստրալիայի միջև անվտանգային պայմանագրին:

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը վարչապետ է ընտրվել հուլիսի 5-ին։ ՆԱՏՕ-ի առաջնորդների հանդիպումը Վաշինգտոնում նրա առաջին միջազգային գագաթնաժողովն է։

XS
SM
MD
LG