Մատչելի հղումներ

Բայդենն ու Թրամփը պատրաստվում են Ատլանտայում կայանալիք հեռուստաբանավեճին


Ջո Բայդենի ու Դոնալդ Թրամփի նախընտրական առաջին բանավեճը Ատլանտայում
Ջո Բայդենի ու Դոնալդ Թրամփի նախընտրական առաջին բանավեճը Ատլանտայում

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի ու Դոնալդ Թրամփի նախընտրական առաջին բանավեճը կկայանա Ատլանտայում՝ ժամեր անց։

Դոնալդ Թրամփը և Ջո Բայդենը պատրաստվում են այս տարվա քարոզարշավի իրենց առաջին հեռուստաբանավեճին՝ նպատակ ունենալով ամերիկացիներին համոզել, որ հենց իրենց ընտրելն է միակ ճշմարիտ քայլը։

Թրամփի խոսքով, Բայդենը կործանում է երկիրը. «Գնաճը մոլեգնում է: Հանցագործությունը դուրս է եկել վերահսկողությունից: Եվրոպան քաոսի մեջ է, Մերձավոր Արևելքը՝ կրակի, Իրանն ակտիվացել է: Չինաստանն առաջ է գնում: Եվ այս նախագահը մեզ տանում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ»:

Բայդենը վստահ է՝ Թրամփը օրոք ԱՄՆ հետընթաց կապրի. «Ամբողջ առաջընթացը, բոլոր ազատությունները, բոլոր հնարավորությունները վտանգի տակ են: Թրամփը փորձում է ստիպել մոռանալ, թե որքան մութ ու անհանգիստ էր երկիրը, երբ նա էր նախագահը: Մենք երբեք չենք մոռանա»:

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ բանավեճը կարևոր նշանակություն կունենա՝ ասում է Հյուսիսարևելյան համալսարանի լրագրության գծով պրոֆեսոր Ալան Շրյոդերը:

Այս բանավեճը կարող է եզակի լինել՝ նշում է Փենսիլվանիայի համալսարանի հաղորդակցության գծով պրոֆեսոր Քեթլին Հոլ Ջեյմիսոնը:

«Հասարակությունը լավ գիտի այս երկու թեկնածուներին: Բայց այս տարի՝ երկուսի տարիքի պատճառով ավելի հավանական է, որ մարդիկ ուշադրություն դարձնեն նրանց պահվածքին»,- ասել է Ջեյմիսոնը։

Սա կլինի ԱՄՆ պատմության ընթացքում ամենից վաղ անցկացված, այսպես կոչված, նախագահական բանավեճը, քանի որ ո՛չ Թրամփը, ո՛չ էլ Բայդենը իրենց կուսակցությունների կողմից դեռ պաշտոնապես չեն առաջադրվել ԱՄՆ նախագահի թեկնածուներ: Այս անգամ բանավեճի կարգը խստացվել է, օրինակ՝ թեկնածուների խոսափողները կանջատվեն, եթե իրար խոսելու հերթ չտան։

XS
SM
MD
LG