Մատչելի հղումներ

Օրեր անց Բայդեն-Թրամփ առաջին հեռուստաբանավեճն է


Բայդենն ու Թրամփ
Բայդենն ու Թրամփ

ԱՄՆ նախագահական ընտրապայքարում առանցքային իրադարձության՝ Բայդենի ու Թրամփի երկու հեռուստաբանավեճերից առաջինին հաշված օրեր են մնացել։ Այն տեղի կունենա հունիսի 27-ին։ Թեկնածուների խոսքը մի շարք հարցերի՝ ներգաղթի, ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին վերաբերող դատավճռի շուրջ գնալով ավելի սուր բնույթ է ստանում:

Ամերիկացիները հունիս 27-ին, թերևս, ականատես լինեն, թե Դոնալդ Թրամփին վերաբերող դատավճիռն ինչ ազդեցություն է թողել ներքաղաքական պայքարում և թե ինչպես է այն օգտագործելու նրա դեմոկրատ մրցակից, գործող նախագահ Ջո Բայդենը:

Բայդենի նախընտրական թիմի ղեկավարներից Միթչ Լանդրիոն կիրակի անդրադարձել է հարցին. «Այդ դատավճիռը միայն այն մասին չէ, որ Դոնալդ Թրամփը հանցագործ է, այլ նաև նրա վարքի և բնավորության վերաբերյալ է: Հիշե՛ք, նա վեց անգամ սնանկ է հայտարարվել, ինչը նշանակում է, որ նա վատ գործարար է, խաբել է իրեն ապավինող մարդկանց»:

Թրամփը հերքում է մեղադրանքները։ Հայտնի է, որ բողոքարկելու է դատավճիռը։

Մինչ Բայդենը, կարծես, փակ դռների հետևում է պատրաստվում առաջիկա բանավեճին, Թրամփը որոշեց հանգստյան օրերին հանդիպել ընտրողներին՝ ելույթ է ունենալով Վաշինգտոնում և Ֆիլադելֆիայում: ԱՄՆ նախկին նախագահը պարբերաբար հարցնում էր իր կողմնակիցների, թե ինչպես պետք է իրեն պահի Բայդենի հետ հանդիպմանը:

Օրեր անց Բայդեն-Թրամփ առաջին հեռուստաբանավեճն է
please wait

No media source currently available

0:00 0:02:27 0:00

«Պետք է կո՞շտ լինեմ և ուղղակի ասեմ, որ Բայդենը պատմության ամենավատ նախագահն է, թե՞ պետք է լավ և հանգիստ լինեմ ու թույլ տամ, որ նա խոսի»,- հարցրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի հանրապետականների փաստացի թեկնածուն նախընտրական հանդիպումներում վերստին անդրադարձել է ապօրինի ներգաղթյալների հարցին․ «[Ընտրվելու դեպքում] առաջին իսկ օրը մենք կսկսենք ամերիկյան պատմության մեջ ամենամեծ արտաքսման գործողությունը: Այլընտրանք չունենք»։

Հայտնի է, որ Բայդենը վերջերս սահմանափակումներ մտցրեց, որպեսզի ավելի քիչ թվով մարդ կարողանա ԱՄՆ-ում ապաստան հայցել, երբ անօրիանական եղանակով հատում է Միացյալ Նահանգների սահմանը: Բայց զուգահեռաբար՝ անցած շաբաթ հայտարարեց, թե ԱՄՆ այն քաղաքացիների ամուսինները, որոնք անօրիանական են գտնվում Միացյալ Նահանգներում, կարող են ստանալ ԱՄՆ քաղաքացիություն:

NBC հեռուստաալիքի հետ զրույցում Լանդրիոն մեղադրեց Թրամփին և հանրապետականներին․ «Սահմանին դժվար իրավիճակ է, ինչպես եղել է նախորդ 20-30 տարիներին: Ջո Բայդենը առաջին իսկ օրը Կոնգրեսին ներկայացրեց ներգաղթին վերաբերող բարեփոխումների համապարփակ առաջարկ: Նրանք ոչինչ չարեցին»:

Սպասվում է, որ այս հունիսի 27-ին CNN-ի եթերում՝ բանավեճի ժամանակ Բայդենն ու Թևրամփը ներգաղթի հարցից զատ, կանդրադառնան ԱՄՆ առջև ծառացած ներքին ու արտաքին մի քանի կարևոր խնդիրների։

XS
SM
MD
LG