CV90 զրահամեքենաներից փոխանցվել էին ուկրաինական զինուժի 21-րդ բրիգադին դեռ 2023 թվականի ամռանը։
«Կիպիշ» կեղծանունով զինվորականը շինարար էր Լեհաստանում՝ մինչ Ուկրաինա ռուսական ներխուժումը։ Ասում է, որ իր փոքրիկ դստերը պաշտպանելու անհրաժեշտությունը ստիպեց իրեն տուն վերադառնալ:
CV90-ները հետևակի մարտական զրահապատ մեքենաներ են, որոնք նախատեսված են զորքերի տեղափոխման ու հակառակորդի տանկերը խոցելու համար:
Հունիսի սկզբին Նիդեռլանդների պաշտպանության նախարարը փոխանցել էր Defence News-ին, թե իր երկիրը մտադիր է հատկացնել ավելի քան 420 միլիոն դոլար՝ Ուկրաինայի համար շվեդական արտադրության «մի քանի տասնյակ» զրահամեքեննարի կառուցման նպատակով։
Ըստ 21-րդ բրիգադի հրամանատրի՝ «Սամուրայ» կեղծանունով զինվորականի, շվեդական այդ մեքենաները արդյունավետ են հրետանու և անօդաչուների կրակի պայմաններում:
«Այն մանևրում է մարտի դաշտում։ Մյուս առավելությունը՝ զրահն է։ Երբ մեզ գնդակոծում են, CV90-ն առանձնապես չի տուժում հրետանու բեկորներից կամ անօդաչուներից»,- ասում է նա:
Օդեսայի ռազմական ակադեմիայի շրջանավարտ 21-ամյա «Սամուրայի» խոսքով, CV90-ն օգնում է զորքերին տեղափոխել ապահով ու հարմարավետ եղանակով:
«Վեց հետևակայիններ կարող են նստել այստեղ, հարմարավետ տեղավորել իրենց մարտական հանդերձանքն ու ջուրը, շարժվել դեպի նպատակակետ»,- ասում է զինվորականը:
Շվեդական այս մարտական մեքենան թույլ է տալիս անձնակազմին ազատորեն գործել նույնիսկ գիշերը, և մեքենան դժվար է հայտնաբերել:
Defense News-ը նշում է, որ Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը ակնկալում է նոր CV90-ները մատակարարել մինչև 2026 թվական: