Մատչելի հղումներ

Թրամփի՝ բանտում հայտնվելու հեռանկարներն ըստ փորձագետների


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով New York Times-ը հրապարակվել է Նյու Յորքում նրա քրեական դատավարության դատավճռի հաջորդ օրը:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով New York Times-ը հրապարակվել է Նյու Յորքում նրա քրեական դատավարության դատավճռի հաջորդ օրը:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի բանտարկության հավանականությունը մեծացավ, երբ Նյու Յորքի երդվյալ ատենակալները նրան մեղադրեցին հաշվապահական փաստաթղթեր կեղծելու մեջ։ Իրավական այս գործընթացը անորոշություն  ստեղծում նրա ընտրարշավի և վերընտրվելու հեռանկարի շուրջ։

Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել 2016 թվականին իր ընտրություններից առաջ իրեն վնասող տեղեկատվություն կոծկելու նպատակով հաշվապահական փաստաթղթեր կեղծելու մեջ:

Այս նախագահական արշավի ընթացքում մեղավորի այդ վճիռը հարցեր է առաջացնում, թե ինչպես է Թրամփը շարունակելու քարոզարշավը, եթե նրան բանտ ուղարկեն: Նախկին դաշնային դատախազ, Նյու Յորքի իրավաբանական դպրոցի պրոֆեսոր Սթիվեն Քոհենը չի ակնկալում, որ Թրամփին շուտով կկալանավորեն։

Ըստ նրա՝ կլինեն ինտենսիվ հետդատական միջնորդություններ, այնուհետև բողոքարկում, ինչը կտևի ամիսներ, եթե ոչ ավելի, քան մեկ տարի: Եվ այդ ամենը զուտ կնպաստի քաղաքական դրամային։

Թրամփի դատավճիռը նշանակված է հուլիսի 11-ին։ Իրավաբաններն ասում են, որ ցանկացած ազատազրկման ժամկետ, հավանաբար, շատ ավելի քիչ կլինի, քան մեղադրանքի համար նախատեսված առավելագույն 20 տարին:

Քրեական գործերով փաստաբան Ջոզեֆ Թալլինի խոսքով Թրամփին իրականում մեծ պատիժ չի սպառնում։

Մյուսները նշում են Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհենի կողմից արդեն իսկ կրած բանտային պատիճը կարող է նախադեպ լինել Թրամփի դատավճռի համար:

«Հազվադեպ է պատահում, որ դավադրության մեջ ներգրավված ենթական բանտարկվի, իսկ վերադասը` ոչ: Դոնալդ Թրամփը այս հանցավոր դավադրության գլխավոր անձն էր: Եվ Մայքլ Քոհենը լուրջ բանտարկություն անցկացրեց: Այսպիսով, Թրամփին ազատազրկման է դատապարտելու որոշակի նախադեպ կա»,-ասել է Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, փաստաբան Աբբ Սմիթը։

Բանտարկության այլընտրանքներից են պայմանական ազատազրկումը, տնային կալանքը և տուգանքը: Բայց, ամենայն հավանականությամբ, որևէ պատիժ չի իրականացվի մինչև բողոքարկման գործընթացի ավարտը, որը կարող է նոյեմբերի ընտրություններից հետո լինել:

Անկախ նրանից, թե ինչ դատավճիռ է կայացվելու հաջորդ ամիս, այն Թրամփի դեմ կլինի երեք քրեական գործերի համար, որոնք դեռ ընթացքի մեջ են:

ԱՄՆ նախկին դատախազ Փրիթ Բարարան կարծում է՝ «Այս դատավճռի փաստը հետագայում կհանգեցնի ավելի բարձր բանտարկության, քանի որ նա կունենա քրեական անցյալ: Իսկ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում նախկին քրեական գործերը»։

Մյուս ից, որոնց դեմ առերեսվում է Թրամփը, Ֆլորիդայի դատավարությունը նրանց համար, ովքեր կապված են

Գաղտնի փաստաթղթերի սխալ մշակման գործերով Թրամփի դեմ այլ դաշնային և նահանգային մեղադրանքների վարույթներ հետաձգվում են:

XS
SM
MD
LG