Մատչելի հղումներ

Թուրքիան փորձում է տնտեսական ճնշում գործադրել Իսրայելի նկատմամբ


Թուրքքիա-Իսրայել
Թուրքքիա-Իսրայել

Անկարայի որոշումը՝ դադարեցնել առևտուրը հրեական պետության հետ, կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ և դրդել իսրայելցիներին որոնել էներգակիրների՝ նավթի, ներկրման այլ ուղիներ։

Թուրքիայի՝ անցած շաբաթ կայացրած որոշումը՝ դադարեցնել առևտուրը Իսրայելի հետ, կարող է հետևանքներ ունենալ իսրայելական տնտեսության համար, և Անկարան ձգտում է, որպեսզի իսլամական աշխարհի մյուս երկրները ևս դադարեցնեն առևտուրն Իսրայելի հետ, քանի դեռ Գազայի հատվածում հրադադար չի հաստատվել։

Թուրքիայի նավահանգիստներն այլևս փակ են իսրայելական ապրանքների համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առևտրային էմբարգոն կվերացվի միայն այն դեպքում, երբ Գազայում հրադադար հաստատվի։

Թուրքիան փորձում է տնտեսական ճնշում գործադրել Իսրայելի նկատմամբ
please wait

No media source currently available

0:00 0:03:19 0:00

Երեքշաբթի Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը մեծացնել ճնշումը Իսրայելի նկատմամբ։ Դիորդների կարծիքով, եթե Անկարային միանան այլ պետություններ ևս, ապա իսրայելական տնտեսության համար հետևանքները կարող են զգալի լինել։

«Թուրքիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն, ըստ էության, համապարփակ առևտրային էմբարգո կիրառեց Իսրայելի նկատմամբ՝ [արգելելով] արտահանումն ու ներմուծումը»,- ասում է Տնտեսագիտության և արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ Սինան Ուլգենը:

Սպասելի է, որ Թուրքիան կփորձի իր այս քայլը օրինակ ծառայեցնել՝ դիմելով հատկապես արաբական աշխարհի երկրներին՝ հետևել իրեն:

Անցած տարի թուրք-իսրայելական առևտուրը կազմել է մոտ 7 միլիարդ դոլար, որից ավելի քան 5 միլիարդ դոլարը թուրքական արտահանումն էր։

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը դատապարտել է էմբարգոն՝ հայտարարելով, թե հրեական պետությունը այլընտրանքային գործընկերներ կգտնի։

Դիտորդները, սակայն, կարծում են, որ, ամեն դեպքում, իսրայելական տնտեսությունը վնասներ է կրելու։

«Ավտոմեքենաներից, սննդից, [մինչև] տեքստիլ, մետաղներ․․․, այս ամենը Իսրայելը ներկրում է Թուրքիայից: Իհարկե, կան փոխարինողներ։ Կարող եք գտնել այլ երկրներ, բայց ժամանակ կպահանջվի այդ փոխարինողներին գտնելու համար, և դա ավելի թանկ կարժենա»,- ասում է Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Գալյա Լինդենշտրաուսը։

Օրինակ, Իսրայելը ադրբեջանական նավթի մեծաքանակ ներմուծողներից է, որը հրեական պետություն է հասնում Թուրքիայի տարածքով անցնող նավթամուղով՝ մինչև թուրքական Ջեյհան նավահանգիստ, այնուհետև առաքվում է իսրայելական նավթավերամշակման գործարաններ:

Ադրբեջանը և՛ Իսրայելի, և՛ Թուրքիայի դաշնակիցն է։ Դեռևս պարզ չէ, թե ինչպես կազդի թուրքական էմբարգոն Իսրայելին նավթի վաճառքի վրա, սակայն դիտորդները զգուշացնում են, որ մատակարարումների դադարը կարող է հետևանքներ ունենալ Անկարայի համար:

«Նման զարգացումը Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կարող է տեղափոխել թշնամական դաշտ, և երկար տարիներ կպահանջվի կարգավորվելու

համար։ Բայց եթե դա տեղի ունենա, բացասաբար կանդրադառնա նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունների վրա։ Իսրայելցիները կասեն՝ լավ, ի գիտություն ենք ընդունում, բայց մենք այլ տարբերակներ ունենք»,- ասում է Լոնդոնի էներգետիկ ակումբի ներկայացուցիչ Մեհմեդ Օգուտչուն:

Առևտուրը պատմականորեն եղել է թուրք-իսրայելական հարաբերությունների կարևոր կողմը, այդուհանդերձ, դիտորդների ներկայացմամբ, ներկայիս զարգացումների ֆոնին՝ դժվար թե Անկարայի հաստատած էմբարգոն առաջիկայում չեղարկվի:

«Թուրքիայի և Իսրայելի քաղաքական հարաբերությունների կարգավորումը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Իսրայելում լինի այլ կառավարություն, և այդ ժամանակ էլ կլուծվի առևտրային էմբարգոյի հարցը»,- ասում է Սինան Ուլգենը:

Ինչևէ, Իսրայելի դեմ թուրքական էմբարգոյի հետևանքները կարող են դուրս գալ երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունների ոլորտից, և, դիտորդների կարծիքով, սասանել տասնամյակների ընթացքում ստեղծված փոխադարձ վստահությունը, որի վերականգնումը տևական ժամանակ կպահանջի:

XS
SM
MD
LG