Մատչելի հղումներ

ԱՄՆ ողջունում է Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը Ալմա Աթայի հռչակագրի շուրջ՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Միացյալ Նահանգները ողջունել է հայտարարությունը, որ «Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի շուրջ՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք»: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X հարթակում կատարած գրառման մեջ նշել է.

«Մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի շուրջ՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք: Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ», գրել է Բլինքենը:

XS
SM
MD
LG