Իր խոսքում Միլլերը, մասնավորապես, ասել է.
«Մենք շատ հստակ ասել ենք, որ այս հակամարտության կարգավորման առաջընթացի ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ։ Ես չեմ ուզում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ ասել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Երբ պետքարտուղարը շփվել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հասկացրել է, որ երկու կողմերի միջև պետք է երկխոսություն լինի։
Ուրախ ենք խաղալ այնպիսի դեր, ինչ մենք կարող ենք՝ այդ երկխոսությունը դյուրացնելու համար և կշարունակենք դա անել, բայց չեմ ցանկանում նախապես խոսել ապագայում որևէ կոնկրետ հանդիպումների մասին»,- ասել է պետքարտուղարի խոսնակը: