Նա տեղեկացրել է, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ քննարկել են Եգիպտոսի տարածքով նման օգնության առաքումը կազմակերպելու գործնական քայլերը։
«Մենք մեր եգիպտացի գործընկերների աջակցության և խորհրդի կարիքն ունենք՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու հարցում, և շնորհակալություն ենք հայտնում նախագահ Աս-Սիսիին՝ այդ հարցում օգնելու պատրաստակամության համար», - ընդգծել է Փաշինյանը բանակցություններից հետո՝ Եգիպտոսի նախագահի հետ կայացած համատեղ մամլո ասուլիսին՝ ակնարկելով, որ երկու երկրների արտգործնախարարները կզբաղվեն հարցով: