ԱՄՆ-ն ինքնապաշտպանության նպատակով հինգ հարված է հասցրել Եմենի հութիների վերահսկողության տակ գտնվող շրջաններին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Շաբաթ օրվա հարվածները խոցել են երեք շարժական հականավային թեւավոր հրթիռներ, մեկ ստորջրյա և մեկ վերգետնյա ծովային անօդաչուներ, ասել է հրամանատարությունը:
X հարթակում տեղադրված CENTCOM-ի զեկույցում նշվում է, որ հութիների շրջանում առաջին անգամ հոկտեմբերի 23-ին հարձակումների սկսվելուց հետո ստորջրյա անօդաչուներ են հայտնաբերվել:
Ինչպես ընդգծվում է փաստաթղթում, վերոնշյալ հրթիռներն ու նավերն ուղղակի վտանգ են ներկայացնում ԱՄՆ ռազմածովային ուժերի և առևտրային նավերի համար։
Հիշեցնենք, որ Կարմիր ծովում հութիների կազմավորումների հարձակումները դարձել են մերձավորարևելյան հակամարտության աճի նախանշաններից մեկը։
Հարձակումների վտանգի առաջ կանգնելով՝ խոշոր բեռնափոխադրող ընկերությունները հիմնականում լքեցին այս կարևոր առևտրային ուղին՝ հօգուտ Աֆրիկայի շուրջ ավելի երկար երթուղիների: Սա հանգեցրել է ծախսերի ավելացման և համաշխարհային գնաճի վերաբերյալ մտահոգությունների աճին: