Մատչելի հղումներ

Մյունխենյան բանակցությունների արդյունքում Բաքուն ու Երևանը կշարունակեն խաղաղ բանակցային գործընթացը 


Մյունխենի համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ, փետրվարի 17, 2024թ., լուսանկար՝ ՀՀ վարչապետի կայք
Մյունխենի համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ, փետրվարի 17, 2024թ., լուսանկար՝ ՀՀ վարչապետի կայք

Շաբաթ օրը փետրվարի 17-ին Մյունխենում համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Գերմանիայի կանցլեր Շոլցի միջնոդությամբ: Կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղ բանակցությունները լարվածության վերջին ալիքից հետո:

Ըստ AFP գործակալության, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկկողմ հանդիպում են ունեցել: Ըստ գործակալության տեղեկության, Գերմանիայի առաջնորդն ասել է, որ երկու կողմերն էլ խոստացել են կարգավորել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով։

«Կանցլերը բարձր է գնահատել այսօր երկու կողմերի հանձնառությունը՝ կարգավորել տարաձայնությունները և բաց հարցերը բացառապես խաղաղ միջոցներով և առանց ուժի կիրառման»,- Գերմանիայի կանցլերի հայտարարությունն է մեջբերում AFP գործակալությունը։

Մյունխենի համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ, փետրվարի 17, 2024թ., լուսանկար՝ ՀՀ վարչապետի կայք
Մյունխենի համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ, փետրվարի 17, 2024թ., լուսանկար՝ ՀՀ վարչապետի կայք

Հանդիպումից հետո պաշտոնական Բաքուն տարածել է երկու հաղորդագրություններ՝ առանձին տեղեկացնելով Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների երկկողմ և Շոլց-Փաշինյան-Ալիև եռակողմ ձևաչափերով հանդիպումների մասին:

Հայաստանի վարչապետի հետ երկկողմ հանդիպման մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկության համաձայն՝ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը «քննարկել են երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, հարաբերությունների կարգավորումը և սահմանների սահմանազատման հարցը: Արտաքին գործերի նախարարություններին հանձնարարվել է մոտ ժամանակներս անցկացնել խաղաղ պայմանագրի և սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստ»,- տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:

Իր հերթին՝ Հայաստանի վարչապետի մամլո ծառայությունը նյութի հրապարակման պահին տեղեկացրել է միայն եռակողմ հանդիպման մասին՝ նշելով՝ «Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ»,- ասված է ՀՀ վարչապետի կայքում հրապարակված հաղոդագրության մեջ:

XS
SM
MD
LG