Մատչելի հղումներ

Հայաստանում ԱՄՆ դեսպանը ցավակցել է Սյունիքի սահմանային գոտում հայ-ադրբեջանական միջադեպի զոհվածների ընտանիքներին


Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցական գրառում է կատարել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում՝ կապված Սյունիքի մարզի սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպի զոհվածների ընտանիքներին: Իր գրառման մեջ, ԱՄՆ-ը դեսպանը նշել է.

«Ցավակցում ենք Սյունիքի մարզի սահմանային գոտում զոհվածների ընտանիքներին և ցանկանում շուտափույթ ապաքինում նրանց, ովքեր վիրավորվել են»:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 13-ին, առավորտյան ժամը 05:30-ից, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի արդյուքում հայկական կողմը հաղորդել է 4 զոհի և մեկ վիրավորի մասին։ Մի քանի ժամ հետո կրակը դադարել է։

Այս միջադեպից մեկ օր առաջ ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի կողմից կրակ բացելու մասին՝ նշելով, որ դրա հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ: Հայկական կողմը նախ հայտարարեց միջադեպի շուրջ հետաքննություն անցկացնելու մասին, իսկ ադրբեջանական կողմի հարձակումից հետո հերքեց Բաքվի պնդումները հայ դիրքապահների կողմից կրակի դադարեցման խախտման մասին:

XS
SM
MD
LG