Մատչելի հղումներ

Իսրայելի վարչապետը մերժել է ՀԱՄԱՍ-ի հրադադարի պահանջը և հրամայել զորքերին` շարժվել դեպի Ռաֆահ


Իսրայելցի զինվորը նայում է, թե ինչպես է ուղղաթիռը բարձրանում Լիբանանի սահմանի մոտ գտնվող Վերին Գալիլեայում զորավարժությունների ժամանակ
Իսրայելցի զինվորը նայում է, թե ինչպես է ուղղաթիռը բարձրանում Լիբանանի սահմանի մոտ գտնվող Վերին Գալիլեայում զորավարժությունների ժամանակ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր մերժել է հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի պահանջը և հրամայել զորքերին շարժվել Գազայի ծայր հարավում գտնվող Ռաֆահ քաղաք, որտեղ ապաստան է գտել ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի:

Նեթանյահուն հեռուստատեսային ճեպազրույցում ասել է, որ հրամայել է զորքերին «պատրաստվել գործողությունների» Ռաֆահում, և որ Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի նկատմամբ «ընդհանուր հաղթանակին» մի քանի ամիս է մնացել:

Այս հայտարարությունը, կարծես, տապալեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հույսերը հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ, նույնիսկ երբ նա զգուշացրեց, որ ավելի շատ բանակցություններ են անհրաժեշտ:

Շաբաթվա սկզբին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հագեցած բանակցություններ էր վարել մերձավորարևելյան իր հերթական այցելության ընթացքում՝ արդյունքները ներկայացնելով Կատարում կայացած մամուլի ասուլիսին:

«Կատարի և Եգիպտոսի հետ միասին լուրջ առաջարկ ենք ներկայացրել, որը նպատակ ուներ ոչ թե պարզապես կրկնել նախորդ պայմանավորվածությունը, այլ՝ ընդլայնել այն: Ինչպես հենց նոր ասաց վարչապետը, «Համասն» արձագանքել է այս գիշեր: [Այժմ] ուսումնասիրում ենք [նրանց] պատասխանը»,- ասել էր Բլինքենը:

Հիշեցնենք, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն, որի գրոհայինները անցած տարվա հոկտեմբերի 7-ին հարձակվեցին Իսրայելի դեմ՝ սպանելով 1 200 հոգու և պատանդ տանելով շուրջ 240-ին:

Մյուս կողմից, Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հաջորդած իսրայելական ռազմուժի գործողությունների հետևանքով ցայսօր զոհվել են գրեթե 27,5 հազար պաղեստինցիներ։ Հայտնի է, որ նախարարությունը գտնվոմ է «Համասի» վերահսկողության ներքո:

XS
SM
MD
LG