Մատչելի հղումներ

Հանրապետական օրենսդիրները քննադատում են Բայդենի վաչակազմի մերձավորարևելյան քաղաքականությունը


ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին

Սպիտակ տանը քննարկում են Հորդանանում երեք ամերիկացի զինծառայողների սպանությանը պատասխանելու տարբերակները։ ԱՄՆ մեղադրել է Իրանի աջակցությունը վայելող զիյնյալներին: Հորդանանում տեղի ունեցածը մտահոգություն է առաջացրել ամերիկացի օրենսդիրների մոտ, թե ԱՄՆ ռազմուժը կարող է ներգրավվել նոր պատերազմի մեջ։

Աճող մտահոգության ֆոնին, որ մերձավորարևելյան հակամարտությունը կարող է ընդլայնվել, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չորեքշաբթի՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում, ընդգծել է, որ երեք ամերիկացի զինվորականների մահը չի մնա անպատասխան:

«Սա վտանգավոր պահ է Մերձավոր Արևելքի համար: Կշարունակենք ջանքեր գործադրել՝ խուսափելու տարածաշրջանում հակամարտության ընդլայնումից: Բայց [միևնույն ժամանակ] կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու Միացյալ Նահանգները, մեր շահերը և մեր ժողովրդին: Կորոշենք՝ երբ, որտեղ ու ինչպես պատասխանել»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:

Անցած տարվա հոկտեմբերի 7-ից՝ Իսրայելի դեմ հարձակումից ի վեր 166 հարձակումներ են իրականացվել Սիրիայում, Իրաքում և Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական հենակետերի դեմ: Իրանը հերքել է իր առնչությունն ամերիկացի երեք զինծառայողների սպանությանը՝ արձագանքելով, սակայն, թե չի վարանի պատասխանել իր դեմ Վաշինգտոնի հնարավոր գրոհներին:

Մերձավոր Արևելքի համար վտանգավոր պահ է՝ ԱՄՆ պաշտպանության նախարար
please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00

«Գիտեք, որ ոչ մի սպառնալիք անպատասխան չենք թողնում։ Պատերազմ չենք փնտրում, սակայն պատերազմից չենք վախենում և չենք փախչում»,- նշել է գեներալ Հոսեյն Սալամին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը։

ԱՄՆ Կոնգրեսում որոշ դեմոկրատ օրենսդիներ չեն թաքցրել իրենց մտահոգությունը, թե Վաշինգտոնի պատասխանը կարող է սրել իրավիճակը տարածաշրջւանում:

«Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է սրվել: ԱՄՆ-ն ավելի ու ավելի է ներքաշվում դրա մեջ: Կոնգրեսը չի թույլատրել, որ ԱՄՆ-ն պատերազմ վարի Մերձավոր Արևելքում։ Ուստի ժամանակն է, որ Կոնգրեսը սկսի քննարկումները [այդ հարցի շուրջ]»,- ասում է դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը:

Միաժամանակ, օրենսդիրները, կարծես, միակարծիք են, որ Վաշինգտոնը պետք է պատասխանի:

«Յուրաքանչյուր ոք, ով հարձակվում է [մեր] զորքերի վրա և վտանգի տակ է դնում ամերիկացիների կյանքը [պետք է շատ բարձր գին վճարի]: Կանենք ամենը՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին և մեր զորքերին։ Պետք է հայտարարենք, որ չենք հանդուրժի նման բան»,- նշում է դեմոկրատ սենատոր Ջո Մանչինը:

Սենատի բարձրաստիճան հանրապետական Միթչ ՄըքՔոնելը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմի քաղաքականության հետևանքով մեծացել է Իրանից բխող սպառնալիքը․ «Երեք տարի շարունակվող ու Իրանի աջակցությունը վայելող ահաբեկչական սպառնալիքը Մերձավոր Արևելքում ամերիկյան անձնակազմի և շահերի դեմ՝ աճում է։ Իրանը ոգևորված է և կարծում է, որ կարող է օգտագործել իրեն ենթական ուժերին՝ անպատիժ հարձակում գործելու Ամերիկայի դեմ: Բայդենի վարչակազմն արագացրել է այս գործընթացը: [Սպիտակ տան մոտ առկա մտահոգությունը] իրավիճակի հետագա լարվածության վերաբերյալ սխալ ուղերձ է Թեհրանին»:

Հանրապետական օրենսդիրների խոսքով, ԱՄՆ ցանկացած պատասխան պետք է մանրակրկիտ պատրաստվի:

«Կցանկանայի իմանալ, որ նախագահը ծրագիր ունի՝ ոչ միայն [նման հարձակումները] դադարեցնելու, այլև Իրանին այնպիսի իրավիճակի մեջ դնելու, որ այլևս երբեք չդիմի նման քայլերի»,- ասում է հանրապտական սենատոր Ռիք Սքոթը:

Նախկինում ամերիկյան ռազմուժը պատասխան հարվածներ հասցրել է Մերձավոր Արչևելքում իր դեմ ձեռնարկված հարձակումներին, օրինակ՝ անցած տարվա հոկտեմբերին Սիրիայում զենքի պահեստի թիրախավորումը․ այն օգտագործվում էր Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների կողմից:

XS
SM
MD
LG