Մատչելի հղումներ

Թուրքիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ում Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու օրինագծին


Թուրքիայի խորհրդարան
Թուրքիայի խորհրդարան

Քվեարկությանը մասնակցել է 346 պատգամավոր, որոնցից 287-ը կողմ է քվեարկել նախագծին, 55-ը՝ դեմ, ևս 4-ը ձեռնպահ են մնացել։ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանն աջակցել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի նախագահն է երկրի ղեկավար Էրդողանը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը։

Anadolu գործակալության հաղորդմամբ Միացյալն Նահանգները ողջունել է օրինագիծը վավերացնելու՝ Թուրքիայի խորհրդարանի որոշումը։

XS
SM
MD
LG