Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող «Ալ-Ամարի» փախստականների ճամբարում՝ անցած տարվա սեպտեմբերին իսրայելական ուժերի կողմից սպանված տեղացի դեռահաս Համադ Ջիբրիլ Ռամանայի լուսանկարներն են։ Տեղացիների խոսքով, պաստառների հետևում «Համասն» է, և նպատակ ունի աջակցություն ստանալ տեղաբնակների շրջանում։
Դեռահասի հոր խոսքով, մինչ սգում էր որդու մահը՝ իսրայելական ուժերը ներխուժել են տուն և ձերբակալել մյուս որդուն՝ Յահիային:
«Դռան թակոց լսեցի։ Բացեցի՝ մտածելով, որ Յահիան է, բայց իսրայելցիներն էին: Նրանք տարել են որդուս, մինչ այժմ լուր չունեմ»,- ասում է Ջիբրիլ Աբդուլ Ռահման Մուսան։
Անցած տարվա հոկտեմբերի 7-ից հետո, Իսրայելի իշխանությունները հայտարարում են, թե այլևս որդեգրել են զրոյական հանդուրժողականություն՝ «ահաբեկչությանը հետ կապված հարցերում»: Ոմանք, անգամ, ձերբակալվել են սոցցանցերում հրեական պետությանը դիմադրող խմբերին համակրանք արտահայտող գրառումների համար:
Օրինակ, «Համասին» աջակցելը կարող է հանգեցնել առանց դատավարության կալանքի:
Սակայն այդքանով հանդերձ՝ Հորդանան գետի Արևմտյան ափին «Համասին» ցուցաբերվող հանրային աջակցությունը կտրուկ աճ է արձանագրել՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից առաջ եղած 12%-ից հասել է 42%-ի։ Այս մասին են վկայում Պաղեստինյան քաղաքականության և հետազոտությունների կենտրոնի կողմից արված սոցհարցման արդյունքները։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչները, դիտորդները և պարզ քաղաքացիները փոխանցեցին, թե համաձայն են թվերի հետ:
Մերձավոր Արևելքի և մահմեդական աշխարհի գծով վերլուծաբան Բեթզալել Սթերնֆելդի կարծիքով, «Համասի» նկատմամբ աճող համակրանքը հիմնականում պայմանավորված է նրանով, որ տևական ժամանակ անց՝ առաջին անգամ ստատուս քվոյի փոփոխություն է տեղի ունեցել:
Նույն հարցման համաձայն, Արևմտյան ափի պաղեստինցիների 90%-ն կարծում է, որ նախագահ Մահմուդ Աբասը պետք է հրաժարական տա:
Սհա թե ինչ է ասում տեղաբնակներից Աշրաֆը. «Հուսով ենք, որ պատերազմը Գազայում կավարտվի, և կկարողանանք անցկացնել ընտրություններ՝ փոխելու [Պաղեստինի ինքնավարության] ղեկավարությանը»:
Ըստ սոցհարցման, Հորդանան գետի Արևմտյան ափին պաղեստինցիների 70%-ն աջակցում է Իսրայելի դեմ զինված պայքարին:
Ակտիվիստ և ակադեմիկոս Իյադ Բարղութին, ով աշխատում է Ռամալլահում գտնվող «Հանդուրժողականության արաբական ցանց» հասարակական կազմակերպության հետ, ասում է, որ իսրայելցիների բռնությունները ստիպում են պաղեստինցիներին լրջորեն մտածել այն մասին, թե ինչպես ազատվել իսրայելական օկուպացիայից, ինչը, սակայն, Բարղութիի խոսքով անհնար է: