Թայվանում անցած շաբաթ օրը նախագահական ու խորհրդարանական ընտրություններ էին: Դիտորդներն ուշադրություն են հրավիրում՝ իշխող Ժողովրդավարական առաջադիմական կուսացությունը (ԺԱԿ) տանում է երրորդ անընդմեջ հաղթանակը՝ երկրի նախագահաի աթոռի համար պայքարում: Թայվանի հաջորդ նախագահ է ընտրվել կուսակցության թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Լայ Չինգ-Տեն։
ԺԱԿ-ի որոշ համախոհների, սակայն, հիասթափեցրել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, քանի որ իշխող ուժը կորցրել է վերահսկողությունը օրենսդիր մարմնի նկատմամբ:
Նորընտիր նախագահ Լայ Չինգ-Տեի խոսքով, նպատակ ունի կոալիցիոն կառավարություն ձևավորել։
Ընդդիմադիր «Գոմինդան» կուսակցության նախագահի թեկնածու Հու Յու Իհը, որը երկրորդն է նախագահական ընտրությունների արդյունքում, համաձայն է այդ մոտեցման հետ․ «Պետք է միասնական լինենք: Ցանկանում ենք տեսնել միասնական Թայվան»:
«Գոմինդանում» քիչ չեն մարդիկ, որոնք մտահոգված են Չինաստանի հետ պատերազմի հեռանկարից։ Իշխող ուժի համախոհների ներկայացմամբ, Թայվանի ներկայիս նախագահը նախորդ չորս տարիներին ուժեղացրել է կղզու պաշտպանությունը՝ ամրապնդելով կապերը դաշնակիցների հետ:
Հայտնի է, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, թե չի աջակցում Թայվանի անկախությանը։ Հայտարարություն են տարածել Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները. «Դատապարտում ենք ընտրությունների վրա ապատեղեկատվության և ռազմական ճնշման միջոցով ներազդելու Պեկինի փորձերը և ողջունում Թայվանի ժողովրդին՝ ժողովրդավարական գաղափարները պաշտպանելու համար»:
«Թայվանը կրկին անկախ լինելու կարիք չունի: Թայվանն արդեն [անկախ] պետություն է։ Մենք ունենք մեր կառավարությունը»,- ասում է իշխող կուսակցության համախոհ Ջորջ Չանգը։
Իր հերթին՝ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունյինը «X» հարթակում արտահայտվել է, որ Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է, և ինչ փոփոխություններ էլ լինեն Թայվանում, չի փոխվի գլխավոր փաստը՝ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Թայվանը Չինաստանի մասն է ու «մեկ Չինաստան» սկզբունքը՝ Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանման ամուր երաշիքն է:
«Կօգտագործենք փոխգործակցությունը՝ խոչընդոտները հաղթահարելու, առճակատումը երկխոսությամբ փոխարինելու համար, և Չինաստանի հետ համագործակցությունը շարունակելու նպատակով»,- հայտարարել Թայվանի նորընտիր նախագահը:
Սակայն, միաժամանակ, Լայ Չինգ-Տեն ընդգծում է՝ իր վարչակազմը կպաշտպանի Թայվանը Չինաստանի:
Ընտրությունները կղզում կարևոր էին նաև Թայվանում պետական ինստիտուտների և ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից։
«Թայվանն արժանի է ուշադրության, քանի որ անցկացրել է ևս մեկ հաջող ժողովրդավարական ընտրություններ և միակ ժողովրդավարական չինախոս երկիրն է»,- ասում է վերլուծաբան Վեյ-Տին Յեն:
Այս մայիսին նախատեսված է Թայվանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը, որից հետո Լայ Չինգ-Տեն կստանձնի նախագահի պարտականությունները: