Մատչելի հղումներ

 
ԱՄՆ Կոնգրեսում համաձայնության են եկել մոտ 1,6 տրիլիոն դոլար կազմող պետբյուջեի շուրջ

ԱՄՆ Կոնգրեսում համաձայնության են եկել մոտ 1,6 տրիլիոն դոլար կազմող պետբյուջեի շուրջ


Նախագահ Ջո Բայդեն
Նախագահ Ջո Բայդեն

Նախագահ Ջո Բայդենը ողջունել է համաձայնությունը։

ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների ու հանրապետականների առաջնորդները կիրակի համաձայնության են եկել գալիք տարվա համար նախատեսված պետպարտքի չափը սահմափակել 1,6 տրիլիոն դոլարով, և համաձայնության նպատակն է պայմաններ ստեղծել Միացյալ Նահանգների կառավարության հետագա աշխատանքի համար, ինչն՝ առանց այդ համաձայնության անհնար կլիներ արդեն այս ամսվա վերջ՝ հայտնել է Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը:

Կիրակի օրենսդիրներին ուղարկված նամակում Ջոնսոնը նշել է, որ առաջարկվող պետբյուջում 886 միլիարդ դոլար հատկացվեու է պաշտպանական և 704 միլիարդ դոլար ոչ պաշտպանական ծախսերին:

ԱՄՆ պետբյուջեի՝ պաշտպանական ծախսերի մասը նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր դեռ անցած ամիս՝ պաշտպանական ծախսերին վերաբերող օրինագծի վավերացման շրջանակում։

Միացյալ Նահանգների Սենատի մեծամասնության ղեկավար, դեմոկրատ Չակ Շումերի և Ներկայացուցիչների տան փոքրամասնության՝ դեմոկրատների առաջնորդ Հեքիմ Ջեֆրիսի խոսքով, ձեռք բերված համաձայնության արդյունքում հանրապետականների պահանջած բյուջեի կրճատումները չեն անդրադառնա «ներքին առաջնահերթություններին՝ վետերանների նպաստներին, առողջապահությանը և պարենային օգնությանը»:

Այս շաբաթ Կոնգրեսը վերադառնալու է արձակուրդից՝ քննարկելու պետպարտքի սահմանաչափը, և բանակցությունները պետք է ավարտվեն մինչև փետրվարի 2-ը: Քննարկումներն ընթանալու են հանրապետականների պահանջի ներքո՝ 2024 թվականի ֆինանսական տարում՝ ներկայում, կրճատել ԱՄՆ պետական ծախսերն ավելի շատ, քան համաձայնեցվեց անցած տարվա հունիսին:

Նախագահ Բայդենը կիրակի հանդես եկավ հայտարարությամբ, թե Կոնգրեսի ղեկավարների միջև համաձայնությունը երկիրը մեկ քայլ մոտեցրել է՝ «կառավարության [գործունեության] անհարկի դադարեցումից խուսափելուն և ազգային կարևոր առաջնահերթությունների պաշտպանությանը»:

«Այն՝ [համաձայնությունը] արտացոլում է ֆինանսավորման այն մակարդակը, որի համար բանակցել եմ երկու կողմերի հետ»,- նշել է Բայդենը:

XS
SM
MD
LG