Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կշարունակի դիվանագիտական ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ


Վաշինգտոնը կշարունակի դիվանագիտական ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, իսկ Ռուսաստանը չի խոչընդոտում այդ գործընթացին, ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում մեզ՝ իրականացնելու կարևոր դիվանագիտական ջանքերը, որոնք, ըստ մեզ, անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի համար: Մենք կշարունակենք հետամուտ լինել դրանց», - նշել է խոսնակը՝ անդրադառնալով Ռուսաստանի այն հայտարարություններին, որ այլ պետությունները չպետք է միջամտեն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։

Խոսելով Երևանի և Բաքվի միջև Վաշինգտոնում արտգործնախարարների ձևաչափով հնարավոր հանդիպման մասին՝ Միլլերը նշել է, որ համապատասխան հայտարարություն կարվի, երբ դրա հանդիպման ժամկետները հայտնի կլինեն։

XS
SM
MD
LG