Մատչելի հղումներ

Լուկաշենկոն հայտարարել է Բելառուս ռուսական միջուկային զենքի մատակարարման ավարտի մասին


Ալեքսանդր Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկո

Նրա խոսքով, վերջին մատակարարումները կատարվել են հոկտեմբերին

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն ավարտել է Բելառուս մարտավարական միջուկային զենքի մատակարարումը։

Սա նախաձեռնություն է, որը լուրջ անհանգստություն է առաջացրել հարեւան Լեհաստանում և ամբողջ տարածաշրջանում։

Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ եկել էր մասնակցելու Եվրասիական տնտեսական միության նիստին։ Նրա խոսքով՝ զենքի մատակարարումն ավարտվել է դեռևս հոկտեմբերին։ Նա մանրամասներ չի հայտնել, թե որքան զինատեսակներ են տեղափոխվել Բելառուս կամ որտեղ են գտնվում:

Մարտավարական միջուկային զենքերը նախատեսված են ռազմի դաշտում օգտագործելու համար։ Այն ունի կարճ հեռահարություն և ցածր հզորություն՝ համեմատած հեռահար հրթիռների ավելի հզոր միջուկային մարտագլխիկների հետ:

Ռուսաստանը հայտարարում է, որ վերահսկողություն է պահպանում Բելառուս ուղարկված միջուկային զենքի նկատմամբ:

ԱՄՆ պետքարտուղար Էթոնի Բլինքենը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նախարարական նիստում, ընդգծել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ինքնին խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքի՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը գրեթե ամեն օր Ուկրաինայում շարունակում է իրականացնել պատերազմական կամ մարդկության դեմ հանցագործություններ:

Բլինքենը նաև մատնանշել է, որ Ռուսաստանը միջուկային սպառնալիք է ներկայացնում, որը «հղի է աղետալի հետևանքներով», քանի որ Բելառուսում է տեղակայում միջուկային զենք և շարունակում է օգտագործել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը և նրա աշխատակիցներին որպես վահան իր ագրեսիայի համար:

XS
SM
MD
LG