Մատչելի հղումներ

Բելառուսը կփակի Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանները. Լուկաշենկո


Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկիրը ստիպված է փակել հարևան Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանները, ինչպես նաև ուժեղացնել սահմանային վերահսկողությունը հարևան Ուկրաինայի հետ:

«Թույլ տվեք անկեղծ լինել, մենք չգիտենք, թե նրանք ինչ են պատրաստվում անել հետո: Մենք հասկանում ենք, որ նրանքիրենց զինանոցում շատ հնարավորություններ չունեն իրական պատերազմ սկսելու համար: Մենք ստիպված ենք զորքերըդուրս բերել փողոցներից, բանակի մի մասը նախապատրաստել և փակել պետական սահմանը արևմուտքի հետ, առաջինհերթին Լիտվայի և Լեհաստանի հետ: Մենք, ցավոք, ստիպված ենք ամրապնդել պետական սահմանը նաև մեր եղբայրականՈւկրաինայի հետ»,-ասել է նա:

Լեհաստանի կառավարության խոսնակ Պիոտր Մյուլլերի փոխանցմամբ՝ Լեհաստանն առայժմ չունի սահմանները փակելումասին որևէ հաստատում: Արտաքին գործերի նախարարությունից էլ հայտնել են, որ այս պահին Բելառուսի հետսահմանային անցակետերը գործում են նորմալ:

Լիտվայի սահմանապահ ծառայության պետն էլ հայտնել է, որ իրենց մոտ ևս սահմանը գործում է ինչպես միշտ: Վերջինիսխոսքով՝ բելառուսական սահմանապահներն իրենց ասել են, որ սահմանային սահմանափակումների վերաբերյալ որևէհրաման չեն ստացել:

Հիշեցնենք, Բելառուսում զանգվածային բողոքի ցույցեր են մեկնարկել օգոստոսի 9-ին կայացած նախագահականընտրություններից հետո: Ցուցարարները վերընտրված նախագահին մեղադրում է ընտրությունները կեղծելու մեջ ևպահանջում հրաժարական տալ եւ նոր ընտրություններ անցկացնել:

XS
SM
MD
LG