Մատչելի հղումներ

 
Նախագահ Բայդենը չի մասնակցի կլիմային նվիրված «COP28» գագաթնաժողովին. նրան կփոխարինի ԱՄՆ բանագնացը՝ Ջոն Քերին

Նախագահ Բայդենը չի մասնակցի կլիմային նվիրված «COP28» գագաթնաժողովին. նրան կփոխարինի ԱՄՆ բանագնացը՝ Ջոն Քերին


COP28 ՄԱԿ-ի Կլիմայի գագաթնաժողովի ցուցանակ Դուբայում, Արաբական Միացյալ Էմիրություններ, 2023 թվականի նոյեմբերի 29
COP28 ՄԱԿ-ի Կլիմայի գագաթնաժողովի ցուցանակ Դուբայում, Արաբական Միացյալ Էմիրություններ, 2023 թվականի նոյեմբերի 29

Հինգշաբթի Դուբայում մեկնարկում է կլիմային նվիրված «COP28» գագաթնաժողովը։ Հանդիպումը տեղի է ունենում գլոբալ տաքացման ուղղությամբ ընթացող զարգացումների ֆոնին է, երբ գիտնականները նախազգուշացնում են՝ աշխարհը գտնվում է կլիմայական՝ անդառնալի և աղետալի փոփոխությունների եզրին։

Գիտնականներն գնահատմամբ, 2023 թվականը ամենից շոգ տարին էր, և հաստատված բարձր ջերմաստիճանը, անտառային հրդեհները, փոթորիկները վկայում են ողջ աշխարհում վատթարացող եղանակային պայմանների մասին:

Աշխարհի, ըստ էության, բոլոր երկրների մոտ 70 հազար պատվիրակներ հավաքվում են Դուբայում՝ կլիմայի փոփոխություններին նվիրված երկշաբաթյա «COP28» գագաթնաժողովին, որը մեկնարկում է հինգշաբթի: Դիտորդների գնահատմամբ՝ պահը կարող է վճռական լինել։

«Սա, այսպես կոչված, «գլոբալ հաշվարկի» մեկնարկն է։ Այսպիսով, Փարիզի համաձայնագրից (2014թ.) հետո առաջին անգամ աշխարհը գնահատեց, թե ինչպես ենք հասնում այն նպատակներին, որոնք դրել էինք այն ժամանակ: Անհրաժեշտ է 43%-ով կրճատել արտանետումները, սակայն այս միտումը հուշում է, որ դրանք իրականում կաճեն 9%-ով, ինչը աղետալի հետևանքներ կունենա ողջ աշխարհի համար»,- ասում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով ռազմավարության մշակման նախկին պատասխանատու Թոմ Ռիվետ-Կարնակը:

Կլիմայի հարցում ԱՄՆ և Չինաստանի համագործակցությունը օգտակար է աշխարհի համար. փորձագետ
please wait

No media source currently available

0:00 0:03:00 0:00

«COP28» գագաթնաժողովներն, իրականում, դժվարին բանակցությունների հարթակ է: Երկրների մեծ մասը ցանկանում է նվազեցնել թունավոր գազերի արտանետումները: Սակավ զարգացած պետությունների պնդմամբ, հարուստ երկրներն են պատասխանատու գազերի արտանետումների մեծ մասի համար, և, հետևաբար, պետք է փոխհատուցեն աղքատ երկրներին՝ կրճատելով հանածո վառելիքի օգտագործումը:

Թերևս, ամենից շատ օգնության կարիք ունեն աղքատ երկրները՝ հարմարվելու կլիմայական փոփոխվող պայմաններին:

«Անցած տարի կարևոր քայլ էր պարտավորությունների կատարման հիմնադրամի ստեղծումը, որը պետք է փոխհատուցի այն կորուստներն ու վնասները, որոնցից չենք կարող խուսափել»,- ասում է Թոմ Ռիվետ-Կարնակը:

Փարիզի համաձայնագիրը նպատակ ունի մինչև 2050 թվականը նվազեցնել գլոբալ տաքացումը՝ մինչև 1,5 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի:

Այս ամիս այցելելով Անտարկտիդա, ուր այժմ սառույցները երեք անգամ ավելի արագ են հալչում, քան 1990-ականներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մատնացույց է արել գլոբալ տաքացման պատճառներին․ «Շատ կարևոր է դադարեցնել մեր կախվածությունը հանածո վառելիքից: Հանածո վառելանյութերը կլիմայի փոփոխության առաջին պատճառն են։ Հուսով եմ, որ հաջորդ «COP»-ը կարող է որոշում կայացվել հանածո վառելանյութերի աստիճանական արդյունահանման ժամանակացույցի մասին, որը կոգնի կասեցնել շարունակվող ջերմացումը և օդի ջերմաստիճանը չի բարձրանա ավելի քան 1,5 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի»,- ասել է Գուտերեշը:

Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների ղեկավարները՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա չինացի գործընկեր Սի Ծինփինը, այս նոյեմբերին կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են խորացնել համագործակցությունը կլիմայի փոփոխության հարցում։

«Եթե ԱՄՆ-ը և Չինաստանը համագործակցեն միասին և հստակ պատկերացում ունենան նպատակների մասին, ապա աշխարհի համար շատ ավելի դյուրին կլինի միավորվել այդ պարտավորությունների կատարման շուրջ»,- ասում է Թոմ Ռիվետ-Կարնակը:

Ինչևէ, չնայած բնապահպանական հարցերի կարևորությանը, ամերիկացի մի պաշտոնյա այս շաբաթ ասել է, թե նախագահ Բայդենը չի մասնակցի «COP28»-ին։ Պատճառը չի նշվում։

ԱՄՆ-ի կլիմայական հարցերով բանագնաց, նախկին պետքարտուղար Ջոն Քերին կներկայացնի Միացյալ Նահանգները հավաքին։

XS
SM
MD
LG