Մատչելի հղումներ

Վաշինգտոնը ողջունում է «ցանկացած բարեխիղճ պարտավորություն», որը կնպաստի խաղաղությանը Հարավային Կովկասում. պետքարտուղարություն


ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլեր
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլեր

ԱՄՆ ողջունում է ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար՝ անկախ նրանից, թե որտեղ են ընթանում այդ բանակցությունները կամ ով է դրանք հյուրընկալում, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը՝ անդրադառնալով Թեհրանում Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը 3+3 ձևաչափի շրջանակում։ Հիշեցնենք, որ Վրաստանն այս անգամ ևս հրաժարվել է մասնակցել այս ձևաչափի հանդիպմանը:

Պետքարտուղարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Միլերը, մասնավորապես, ասել է․

«Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովրդի խաղաղությանն ու կայունությանը, անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները, կամ ով է ընդունում դրանք: Միաժամանակ, մենք ճանաչում ենք Հարավային Կովկասի աշխարհագրական նուրբ դիրքը Ռուսաստանի և Իրանի նկատմամբ, բայց այդ երկրներին Վաշինգտոնը վստահելի գործընկեր չի համարում, որպեսզի թերագնահատի նման հարցերը»,- ասել է Միլերը։

XS
SM
MD
LG