Ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ Նիկոլ Փաշինյանը ասել էր, թե ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Հայաստանի անվտանգության ոլորտի դաշնակիցները չեն օգնել, փոխարենը իշխանափոխության կոչեր են հնչեցրել։ Քաղաքագետներն ու պաշտոնյաները մեկնաբանում են, թե հատկապես որ դաշնակին նկատի ուներ Փաշինյանը։