Մատչելի հղումներ

Նոբելյան մրցանակը բժշկության ոլորտում շնորհվել է ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերի ստեղծմանը նպաստելու համար


Փեղնսիլվանիայի համալսարանի պրոֆեսորներ Կատալին Կարիկո և Դրյու Վայսման
Փեղնսիլվանիայի համալսարանի պրոֆեսորներ Կատալին Կարիկո և Դրյու Վայսման

Մրցանակը շնորհվել է Փեղնսիլվանիայի համալսարանի պրոֆեսորներ Կատալին Կարիկոյին և Դրյու Վայսմանին

ԱՄՆ-ում աշխատող հունգարացի կենսաքիմիկոս Կատալին Կարիկոն և ամերիկացի Դրյու Վայսմանը ստացել են բժշկության ոլորտում 2023 թվականի Նոբելյան մրցանակը նուկլեոզիդային բազայի փոփոխությունների հետ կապված բացահայտումների համար, ինչը հնարավորություն է տվել արդյունավետ պատվաստանյութեր մշակել ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարելու համար:

«Դափնեկիրները նպաստել են պատվաստանյութերի մշակման աննախադեպ տեմպերին ժամանակակից շրջանում մարդու առողջությանը սպառնացող ամենալուրջ սպառնալիքներից մեկի ժամանակ»,- նշված է Նոբելյան ասամբլեայի՝ Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի հայտարարության մեջ:

Մրցանակի գումարը կազմում է 11 մլն շվեդական կրոն (մոտ 1 մլն դոլար), որը կբաժանվի դափնեկիրների միջեւ։

Կարիկոն Սեգեդի համալսարանի պրոֆեսոր է և նաև աշխատում է Փենսիլվանիայի համալսարանում։

Վայսմանը նույնպես աշխատում է Փենսիլվանիայի համալսարանում որպես պատվաստանյութերի մշակման մեջ մասնագիտացած պրոֆեսոր:

XS
SM
MD
LG