ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների օրակարգում էր Իսրայելի կողմից հրեական բնակավայրերի ընդլայնումը և երկրում դատական համակարգը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի Նյու Յորքում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Օրակարգում Իրանի միջուկային հարցն էր, Իսրայելի կողմից օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափին հրեական բնակավայրերի ընդլայնումը և երկրի դատական համակարգը: