Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նշել է, որ ժամանակն է, որ Ամերիկան (և աշխարհը) քայլեր ձեռնարկեն հայերին Ադրբեջանից պաշտպանելու համար: Այս մասին նշված է Rolling Stones պարբերականի կողմից տպագրված հոդվածում:
«Մենք հայ ենք։ Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք, և չենք ցանկանում ապագայում խոսել ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ ոգեկոչման մասին:»,- նշված է հոդվածում:
Հայտնի հեռուստաաստղը թեմային է անդրադարձել, քանի որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակվում է Ադրբեջանի կողմից ամիսներ շարունակ Լաչինի միջանցքի շրջափակմամն հետևանքով:
Ամբողջական հոդվածն՝ այստեղ: