Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանըմիանում է այլ հայտնիների արշավին՝ սառեցնելով իր Facebook-ի և Instagram-ի էջերը: Այդպիսով նրանք կոչ են անում աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցերին զսպել ատելության և քարոզչության տարածումը:
«Սոցցանցերում տարածված ապատեղեկատվությունը լուրջ ազդեցություն ունի մեր ընտրությունների վրա և խարխլում է մեր ժողովրդավարությունը», - գրել է Քարդաշյան Ուեսթը Instagram-ի իր էջում՝ աջակցություն հայտնելով Facebook-ի դեմ սկիզբ առած «Դադարեցրեք ատելությունը շահույթի համար» արշավին:
Դերասաններ Քերրի Վաշինգտոնը, Ջենիֆեր Լոուրենսը և Սաչա Բերըն Քոենը նույնպես Twitter-ում գրառում են կատարելFacebook-ին ուղղված նույն կոչով:
Այս ամռանը քաղաքացիական իրավունքի խմբերի կողմից սկսված արշավը հարյուրավոր խոշոր ընկերությունների աջակցությունը ստացավ՝հուլիսին բոյկոտելով սոցիալական մեդիայի հսկայի գովազազդները, թեև դա քիչ ազդեցություն ունեցավ Facebook-ի վրա:
Աշխարհի 10 ամենաշատ հետևորդներ ունեցող հեռուստաաստղ Քարդաշյանի այս քայլընոր հարված է հասցնում Facebook-ի իմիջին՝ ստիպելով վերջինիս վերանայել հայտնիների հետ հարաբերությունները:
Facebook-ը հայտարարել է, որ համագործակցելու է քաղաքացիական իրավապաշտպան խմբերի հետ ատելության խոսքի դեմ պայքարի ավելի շատ գործիքներ մշակելու համար:
Քիմ Քարդաշյանը դարձել է սոցիալական փոփոխությունների ազդեցիկ ուժ՝ իր 188 միլիոն հետևորդների շրջանում բարձրացնելով կլիմայի փոփոխության հարցը և լոբբիստական գործունեություն ծավալելով Սպիտակ տան հետ՝ ուղղված քրեական արդարադատության բարեփոխումներին: