Արևելյան Ասիայի գագաթնաժողովում Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ընդգծել է տարածաշրջանի կայունության անհրաժեշտությունը՝ շարունակելու տասնամյակներ շարունակվող խաղաղությունն ու բարգավաճումը:
«Խնդրում եմ Արևելյան Ասիայի երկրների բոլոր առաջնորդներին Արևելյան Ասիայի գագաթնաժողովը դարձնել փոխգործակցությունն ու համագործակցությունն ամրապնդելու վայր, այլ ոչ թե սրել մրցակցությունները»:,- նշել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն:
Գագաթնաժողովը միավորում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ԱՍԵԱՆ) և նրա ութ գործընկերներին:
ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները նախընտրեցին բաց թողնել գագաթնաժողովը՝ փոխարենը ուղարկելով իրենց ներկայացուցիչներին՝ փոխնախագահ Քամալա Հարիսին, վարչապետ Լի Ցիանգին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Հարիսը և Լին առանձին հանդիպումներ են ունեցել ԱՍԵԱՆ-ի հետ՝ ընդգծելով դաշինքի հետ իրենց երկրների ամուր կապերը։
«Միացյալ Նահանգները հստակ պարտավորություներ ունի Հարավարևելյան Ասիայի և ավելի լայն առումով Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նկատմամբ»:,- նշել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը:
«Վերջին 10 տարիների ընթացքում Չինաստանը և ԱՍԵԱՆ-ը ձեռք ձեռքի տված առաջ են շարժվել և նպաստել միմյանց հաջողություններին»:,- հայտնել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանը:
Գագաթնաժողովի առաջնորդները կենտրոնացել են Ուկրաինայում սկսված պատերազմի գլոբալ ազդեցության, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի, Հարավչինական ծովում Չինաստանի աճող ազդեցության և Մյանմարի ճգնաժամի վրա:
«Հակամարտությունն էլ ավել է սրում առկա անհավասարությունն ու խոցելիությունը, որոնց հետ բախվում են կանայք և աղջիկները կապված սեռական բռնությունների, հարկադիր ամուսնությունների և մարդկանց թրաֆիքինգի հետ»,- հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Գագաթնաժողովով ավարտվեց Հարրիսի եռօրյա այցը Ջակարտա: Նա վերադարձավ Վաշինգտոն հինգշաբթի օրը երբ նախագահ Ջո Բայդենը գլխավորում էր Նյու Դելիում ընթացող G20-ի գագաթնաժողովը