Մատչելի հղումներ

Իրանի արտգործնախարարն այցելել է Սաուդյան Արաբիա


Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ Ռիադ, Սաուդյան Արաբիա, 17 օգոստոսի 2023թ.
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ Ռիադ, Սաուդյան Արաբիա, 17 օգոստոսի 2023թ.

Երկու երկրներ, որոնք համարվում են մրցակիցներ, փորձում են թուլացնել լարվածությունը

Իրանի արտգործնախարարն այցելել է Սաուդյան Արաբիա: Սա իրանական դիվանագիտության ղեկավարի առաջին այցն է թագավորություն վերջին մի քանի տարիների ընթացքում՝ այս տարվա սկզբին երկու երկրների միջև Չինաստանի միջնորդությամբ կողմերի միջև լարվածության նվազեցումից հետո:

Հոսեյն Ամիրաբդոլլահյանի այցը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի և Իրանի՝ միմյանց հետ լարվածությունը թուլացնելու փորձերի ֆոնին:

Երկու երկրները վաղուց միմյանց մրցակիցներ են համարում Մերձավոր Արևելքում ազդեցության համար պայքարում։

Սակայն նրանց հարաբերություններում խնդիրները շարունակվում են պահպանվել, որոնք, մասնավորապես, վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին, Եմենի պատերազմին և տարածաշրջանի ջրային ուղիների անվտանգությանը։

Երկու երկրներն էլ վերաբացում են դիվանագիտական ներկայացուցչությունները միմյանց մայրաքաղաքներում։

Ամիրաբդոլլայանիին ուղեկցում էր թագավորությունում Իրանի նոր դեսպան Ալիռեզա Էնայաթին։

XS
SM
MD
LG