Մատչելի հղումներ

Նոր տնտեսական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում սղաճի հետ կապված լարվածությունը թուլանում է


Ապրանքներ՝ ամերիկյան սուպերմարկետում
Ապրանքներ՝ ամերիկյան սուպերմարկետում

Եռամսյա բազային սղաճը իջել է երկու տարվա նվազագույնի մակարդակին

Հուլիսին ԱՄՆ-ում սպառողական գներն աճել են, սակայն բազային տվյալները վկայում են այն մասին, որ սղաճի նոր աճի մասին դեռ խոսք չկա։

ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը հայտնել է, որ սպառողական ապրանքների ցուցանիշը հուլիսին տարեկան կտրվածքով աճել է 3,2%-ով՝ հունիս ամսվա 3%-ի համեմատ: Ամսական կտրվածքով հուլիսին գներն աճել են 0,2%-ով, հունիսի, մայիսի հետ համեմատ։

Փորձելով պայքարել սղաճի դեմ, որը մեկ տարի առաջ հասել էր 9%-ի, ԱՄՆ կենտրոնական բանկը՝ Դաշնային պահուսատային համակարգը, վերջին 17 ամիսների ընթացքում տասնմեկ անգամ բարձրացրել է իր տոկոսադրույքը: Արդյունքում այն հասել է իր առավելագույնին վերջին 22 տարում։

Բարձր տոկոսադրույքներն ավելի թանկ են դարձնում վարկերը բիզնեսի և սպառողների համար և կարող են հանգեցնել ծախսերի կրճատման:

Նոր տնտեսական զեկույցը կարող է հիմք տալ Դաշնային պահուսատային համակարգին հետաձգել տոկոսադրույքների հաջորդ բարձրացումը սեպտեմբերին կայանալիք հանդիպման ժամանակ: Հուլիսի տվյալները ցույց են տվել, որ եռամսյա հիմնական գնաճը տարեկան կտրվածքով նվազել է մինչև 3,1%՝ ամենացածրը վերջին երկու տարվա ընթացքում։ Հիմնական գնաճը հաշվի չի առնում սննդամթերքի և էներգիայի անկայուն գները:

XS
SM
MD
LG