«Գլխավոր քարտուղարը և նախագահը քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղ լուծումներ փնտրելու ուղղությամբ շարունակվող բազմակողմ ջանքերին և բարձր մակարդակի երկխոսությանը»,- ասված է հաղորդագրությունում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ հայտնել են գլխավոր քարտուղարի գրասենյակից: