Այսօր Իտալիայում ջերմաստիճանը հասել է ռեկորդային մակարդակի, իսկ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը նախազգուշացրել է մահացության ռիսկի մասին: Շոգն ու էքստրեմալ եղանակը սպառնում են նաև Եվրոպայի, Ասիայի և Միացյալ Նահանգների որոշ շրջանների: