Հունաստանի հրշեջ ծառայության փոխանցմամբ, երկուշաբթի մայրաքաղաք Աթենքի մերձակայքում անտառային հրդեհներ են բռնկվել։ Պատճառը՝ ջերմաստիճանի բարձրացումն է։ Ծովափնյա հանգստավայրերից տարհանվել է 1 200 երեխա: Հրդեհները նախ ծագել են Կուվարասում՝ Աթենքից 50 կիլոմետր հարավ-արևելք: