Մատչելի հղումներ

Վերջնական խոսքը Գերագույն դատարանի որոշումների վերաբերյալ ընտրողներինն է. Բայդեն


Հանրապետականների շրջանում Գերագույն դատարանի գործունեությունը դրական է գնահատվում 73%-ով։ Դեմոկրատների և անկախների շրջանում այս ցուցանիշը 2020 թվականից ի վեր նվազել է գրեթե 40%-ով և կազմում է 28%
Գերագույն դատարանի վերջին որոշումներից հետո, որոնք հարվածեցին նախագահ Ջո Բայդենի օրակարգին, Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ վերջին խոսքն ընտրողներին է թողնում:


Երբ դատարանի պահպանողական մեծամասնությունը չեղյալ հայտարարեց միլիոնավոր մարդկանց ուսանողական վարկերի պարտքը ներելու կամ նվազեցնելու իր ծրագիրը, Բայդենը նշեց. «Մենք նրանց հույս տվեցինք, իսկ հանրապետականները խլեցին դա նրանցից»: Երբ դատավորները վերջ դրեցին քոլեջների ընդունելության մրցավազքի վրա հիմնված ծրագրերը, նա հավելեց. «Սա նորմալ չէ դատարանի համար», իսկ երբ անցյալ տարի Գերագույն դատարանը չեղարկեց Ռոն ընդդեմ Ուեյդը՝ աբորտ անելու սահմանադրական իրավունքը, նախագահը հայտնել էր. «Ընտրողները պետք է ասեն իրենց կարծիքը»:


2024 թվականի ընտրություններում, Բայդենը դիմադրելու է ոչ միայն հանրապետականներին, որոնք վերահսկում են Կոնգրեսի կեսը, այլև պահպանողական դաշինքին, որը գերակայում է երկրի բարձրագույն դատարանում։


Բայդենը կարող է սկսել Գերագույն դատարանը դիտարկել որպես քաղաքական կառույց, նույնիսկ եթե հրաժարվի բարեփոխել այն:

«Նախագահը հարգում է դատարանի լիազորությունները, սակայն եթե (դատարանի) որոշումները քաղաքական բնույթ են կրում, և կան դատարանի անդամներ, ովքեր խոսում են դրա մասին, նա պարտավոր է ընտրողներին բացատրել, թե ինչ դիրքորոշում ունի ինքը՝ այդ խնդիրը լուծելու համար»,- նշել է շտաբի նախկին ղեկավար Ռոն Քլեյնը։ «Դատարանի ներկայիս կազմի շատ անդամներ ասում էին, որ «Ռոուն» հաստատված օրենք է, բայց, այնուամենայնիվ, չեղյալ համարեցին այն։ Դա պետք է հետևանքներ ունենա»։

Բայդենը, ով ժամանակին նախագահել է Սենատի դատական հանձնաժողովը, կենտրոնանում է դատարանի քաղաքականացման վրա՝ քաջալերելու ընտրողներին իրեն աջակցել ընտրություններում: Այնուամենայնիվ, նա ջանքեր չի գործադրում դատարանի աշխատանքում էական փոփոխություններ մտցնելու համար։

Հարկ է նշել, որ Գերագույն դատարանի նկատմամբ վստահությունն այժմ նվազագույնն է՝ վերջին 50 տարիների ընթացքում՝ 2022 թվականին աբորտի արրգելքի որոշման հրապարակումից հետո: Դատարանի ներկայիս կազմի նկատմամբ դրական տրամադրվածները հիմնականում հանրապետականներ են։

Ըստ «Pew Research Center»-ի 2022 թվականի սեպտեմբերի զեկույցի, դեմոկրատների և դեմոկրատ կողմնորոշում ունեցող մարդկանց միայն 28%-ն այժմ ունի բարենպաստ տեսակետ դատարանի նկատմամբ, ինչը 2020 թվականի համեմատ գրեթե 40 տոկոսով ավելի ցածր է: Միևնույն ժամանակ, ԱՄՆ բնակիչներն ավելի ու ավելի մեծ մասն են կողմ հանդես գալիս դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակման օգտին։

Դատարանի նկատմամբ դրական վերաբերմունքը հանրապետականների և հանրապետական կողմնորոշում ունեցող մարդկանց մոտ հասել է 73%-ի։ Արդյունքում, այս հարցում երկու կուսակցությունների միջև պառակտումն այժմ ավելի մեծ է, քան այս թեմայի շուրջ «Pew Research Center»-ի կողմից արված 35-ամյա հարցումների ցանկացած այլ կետում:

XS
SM
MD
LG