ԱԺ արտահերթ նստաշրջանում վեճաբանություն տեղի ունեցավ «Հայաստան» ու ՔՊ խմբակցությունների պատգամավորների միջեւ։ Ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցել ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին, ինչի մասին ԱԺ նախագահը գրառում էր կատարել իր Ֆեյսբուքյան էջում։